ՀՀԿ-ի ոչ գործարար թևի պատգամավորները ստանում են հավելյալ 2-հազարական դոլար. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ի, այսպես կոչված, ոչ գործարար թեւի պատգամավորների ճիգերը՝ ամեն գնով պահելու իրենց պատգամավորական մանդատները միանգամայն հասկանալի է: Չնայած թավշյա հեղափոխությունից հետո անցել է 5 ամիս, սակայն ՀՀԿ-ական պատգամավորները աշխատավարձից բացի, ստանում են այն 2-հազարական դոլարները, որ ստանում էին նաև մինչեւ հեղափոխությունը:

Այդ գումարը վճարվում է, քանի որ ՀՀԿ ղեկավարությունը համարում է, որ պատգամավորական աշխատավարձը բավարար չէ բարեկեցության որոշակի մակարդակ ապահովելու համար:

Սա նաեւ յուրօրինակ ընտրակաշառք է, որի միջոցով ՀՀԿ-ական ղեկավարությունը խմբակցության անդամ պատգամավորներին ուղղորդում է, թե ինչպես նրանք քվեարկեն կամ ինչպիսի վարքագիծ ընդհանրապես դրսեւորեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում