Հերոսական վայրէջք. Հայ օդաչուի սխրագործությունը Ստամբուլի օդանավակայանում (Տեսանյութ)

Թուրքական Atlas Global ավիաընկերության ինքնաթիռը, որը Ստամբուլում հորդառատ անձրևի և խոշոր կարկուտի տակ է հայտնվել, ուկրաինայի քաղաքացի, ազգությամբ հայ՝ օդաչու Ալեքսանդր Ակոպովի շնորհիվ հերոսական վայրէջք է կատարել Աթաթուրքի օդանավակայանում:

Կարկուտի հետևանքով մեծ վնաս էր կրել ինքնաթիռի քթամասը, կոտրվել էին դիմապակիները, վնասվել էր ավտոպիլոտը: Օդաչուին հաջողվել է նստեցնել ինքնաթիռը կողքի պատուհանից նայելու շնորհիվ:

Ինքնաթիռի վայրէջքից հետո օդաչուին ծափահարել է ողջ օդանավակայանը: Մյուս ինքնաթիռների օդաչուները դրոշակներ են բարձրացրել և մոտեցել են օդաչուին՝ սեղմելու նրա ձեռքը:

Ինքնաթիռում եղել է 121 ուղևոր և անձնակազմի 6 անդամ:

Նյութի աղբյուր՝ Հայ Ինֆո

Մեկնաբանել
Loading...