«Հետո չասեք՝ վայ, քաղաքական հետապնդում է. բոլորը բռնվելու և դատվելու են». Նիկոլ Փաշինյան - Bavnews.am

«Հետո չասեք՝ վայ, քաղաքական հետապնդում է. բոլորը բռնվելու և դատվելու են». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Իջևանում հայտարարեց, որ ՀՀ-ն ունի մեկ փրկիչ, որը քաղաքացիներից յուրաքանչյուրն է. «Այս փրկության գործը հաջողություն կունենա, եթե յուրաքանչյուրն անի իր քայլը»։

ՀՀ-ում հաջողության հասնելու բանաձևը հիմա այլ է. «Կարևոր է, թե ով ես դու, ինչ ինտելեկտ ունես, ինչ պրոֆեսիոնալ հմտություններ ունես, ամեն օր սովորո՞ւմ ես, զարգացնո՞ւմ ես քո հմտությունները։ Այն մարդը, որը 21-րդ դարում գոնե 2 օտար լեզու չգիտի, չի կարող համարել, որ ունի բարձրագույն կրթություն, բարձրագույն կրթությունը միայն դիպլոմը չէ»։

Հայաստանում բոլոր ընտրակաշառք տվողներն, ըստ վարչապետի՝ բռնվելու և դատվելու են. «Հետո չասեք՝ վայ, քաղաքական հետապնդում է. բոլորը բռնվելու և դատվելու են։ Պետք է քաղաքացին չթողնի, որ դրանք շենքից ներս մտնեն։ Փողով ընտրություններ առնողները պետք է քաղաքականությունից դուրս մղվեն։ Փողով ընտրություն կատարելով՝ այդ մարդկանց լիազորում եք, որ ձեզ թալանեն, թույլ մի տվեք, որ ձեզ թալանեն։ Հետո էլ գնան այդ գումարներով ֆեյսբուքում կեղծ էջեր բացեն ու իրենց պաշտպանեն, որովհետև կենդանի մարդ չկա, որ իրենց պաշտպանի, իրենց կարող են պաշտպանել միայն ֆեյքերը կամ նրանք, ում վրա իրենք կոմպրոմատ ունեն»։

Աղբյուր՝ 168.am