«Հեշտ չէ, ու էլ երբեք հոգիս չի թեթևանալու»․ Էմմիի փշաքաղեցնող գրառումը՝ Նադեժդա Սարգսյանի մասին

Երգչուհի Էմմին Ինստագրամի իր էջում մայրկի՝ Նադեժդա Սարգյանի, երիտասարդ տարիներից լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է փշաքաղեցնող մի գրառում․

«Ասում են, մահվանից հետո մարդու հոգին 40 օր ճախրում է երկրի վրա։ Դա չի վերաբերում մեր ծնողներին։ Նրանք միշտ են մեր կողքին։ Նրանց հոգին մեր մեջ է։ Արյունն ու մարմինը մենք ենք` նրանց զավակները։

Մարդն ապրում է այնքան, քանի դեռ մենք հիշում ենք նրա մասին (անվերջ մխիթարող խոսքեր, որ լսում եմ բոլորից) ։Հեշտ չէ՛ ։Ու էլ երբեք հոգիս չի թեթևանալու։ Ես 8 տարի առաջ հրաժեշտ տվեցի հորս։ Ցավը չի պակասել, հազարապատկվել է»։