Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

Այսօր՝ օգոստոսի 12-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ նշում է Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:

Վերափոխման տոնին՝ Սուրբ Պատարագի ավարտին, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ՝ խաղողօրհնեք։

Ավանդության համաձայն՝ Ս. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում; Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո։ Շուրջ 12 տարի Աստվածամայրը պահքով այցելել է իր սիրասուն Որդու գերեզմանն ու անդադար աղոթել։ Այդ այցելություններից մեկի ժամանակ էլ նրան է հայտնվել Գաբրիել հրեշտակապատն ու ավետել Տիրամոր՝ երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը։

Նշվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը (օգոստոսի 12-ից 18-ը)։ Տոնն ունի շաբաթապահք, նավակատիք և մեռելոց։

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի ավարտին բոլոր եկեղեցիներում Պատարագ է մատուցվում։