Հայ աղջկա հերոսությունը Վրաստանում. այս ուսանողուհին փողոցից 37,000 դոլար է գտել և վերադարձրել տիրոջը

Վրաստանում ՀՀ դեսպանատնից տեղեկանում ենք, որ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն ընդունել է ուսանողուհի Կարինե Բագիրյանին, ով օրեր առաջ փողոցից գտնելով 37,000 դոլար գումար, դիմել էր ոստիկանություն և ոստիկանության միջոցով գումարը հանձնել տիրոջը։ Դեսպան Սադոյանը շնորհակալություն է հայտնել Կարինեին նման ազնվություն ցուցաբերելու և բոլորին հիանալի օրինակ ծառայելու համար։

Նա հայտնել է, որ մերօրյա աշխարհում նման մարդկային քայլն ի ցույց է դնում, որ ազնվությունը և բարությունը դեռևս չեն նահանջել և կարևորագույն տեղ են զբաղեցնում մեր կյանքում։ Կարինե Բագիրյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ցուցաբերված վերաբերմունքի համար։

Կարինե Բագիրյանը ծնունդով Ջավախքից է։

Աղբյուր`mamul.am

Մեկնաբանել
Loading...