Հայտնի է Սերժ Սարգսյանի գտնվելու վայրը - Bavnews.am

Հայտնի է Սերժ Սարգսյանի գտնվելու վայրը

Վաղ առավոտից Ցեղասպանության հուշահամալիր իշխանական դեմքերի հոսքը չի դադարում: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սաhակյանը, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, այլ պաշտոնյաներ Ծիծեռնակաբերդի բարձունքում հարգանքի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այդ խմբից, սակայն, բացակայում է Սերժ Սարգսյանը: NewsBook-ի տեղեկություններով Սերժ Սարգսյանը լքել է հանրապետությունը: Նա իր ընտանիքի հետ Մոսկվայում է: Թե որքան Սարգսյանն ու նրա ընտանիքը կմնան Մոսկվայում՝ դեռ պարզ չէ:  Հավելենք նաև, որ համացանցում տեղեկություններ տարածվեցին, թե Սարգսյանի հրաժարականից հետո նրա եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, որը 9 տարի է աշխատում է որպես հատուկ հանձնարարություններով դեսպան, հավաքել է իրերն ու հանձնել աշխատասենյակը:

Դեռ պարզ չէ՝ ինչո՞վ է զբաղված Ալեքսանդր Սարգսյանը՝ Սաշիկը: Կարծիք կա, որ նա այս օրերին կիսում է հայ ժողովրդի ուրախությունը:  Ինչ վերաբերվում է Սարգսյանների մոր առողջական վիճակին, ապա դրական տեղաշարժ կա: Նրա վիճակը կայուն է գնահատվում:

Նյութի աղբյուրը ` Newsbook.am