Հայտնի է դարձել Արայիկ Խանդոյանի մահվան պատճառը

«Սասնա Ծռեր» կուսակցության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Արայիկ Խանդոյանի պատճառը սրտի կաթվածն է․

«Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը, իր քարտուղարությամբ, շարքերով և համակիրներով սրտի խորը կսկիծով գուժում է կուսակցության անդամ, Սասնա Ծռեր խմբավորման անդամ և Արցախյան ազատամարտի հայտնի մարտիկ Արայիկ Խանդոյանի՝ Միայնակ Գայլի մահը, որ տեղի ունեցավ հոկտեմբեր 9-10 կեսգիշերին, Գյումրիում, առաջին տվյալներով՝ սրտի կաթվածի հետևանքով։

Նա ծնվել էր 1971 թվականին ապրիլի 19–ին։ Արայիկ Խանդոյանը իր բովանդակ կյանքի ընթացքում եղել է խորհրդանիշ և մարմնավորում իր հայրենիքի և ազգի նկատմամբ անմնացորդ նվիրումի։ Պատանեկան տարիքից հազիվ դուրս եկած մինչև իր անժամանակ մահը նա իր էությունը նվիրաբերեց նախ օտարի կողմից , և ապա հայանուն մարդկանց կողմից զավթված հայրենիքի ազատագրմանը, զոհաբերելով և աջողջություն և ընտանեկան երջանկություն»։

Մեկնաբանել
Loading...