Հայտնի է այն քաղաքների ցանկը, որոնցում հարստանում են անշարժ գույք ձեռք բերելու հաշվին

2017 թվականը Եվրոպայում անշարժ գույքի ոլորտում կատարված ներդրումների առումով դարձավ ռեկորդային: Այս տարի ներդնողները նախատեսում են գերազանցել նախորդ տարվա ցուցանիշը, որը կազմել էր 291 միլիարդ եվրո: Նման տեղեկատվություն կա CBRE ընկերության վերլուծական հաշվետվության մեջ, որը զետեղել է dom.lenta.ru-ն:

Knight Frank ընկերությունն իր հերթին հրապարակել է «Հարստություն-2018» զեկույցը, որի համաձայն՝ միլիարդատերերի համար նախընտրելի ու բարեկեցիկ քաղաքների լավագույն տասնյակում ընդգրկվել են Նյու-Յորքը, Լոնդոնը, Սան-Ֆրանցիսկոն, Լոս Անջելեսը, Չիկագոն, Սինգապուրը, Փարիզը, Տոկիոն, Հոնկոնգը և Վաշինգտոնը: