Հայուհին Ռուսաստանում դարձել է բոդիբիլդինգի չեմպիոնուհի՝ գերազանցելով իր բոլոր մրցակիցներին (Photo)

Հայկական արմատներով ռուս մարզուհի Միլինա Մինասյանը դարձել է բոդիբիլդինգի Բրյանսկի շրջանի բաց առաջնության չեմպիոնուհի: «Ֆիթնես-բիկինի» անվանակարգի մեդալային բացարձակ հաշվարկում երիտասարդ աղջիկը գերազանցել է իր բոլոր մրցակիցներին և արժանացել գլխավոր մրցանակին` շրջանի Գավաթին:

«Բոլոր կարգերում ես զբաղեցրի առաջին հորիզոնականը: Ցանկանում եմ նշել, որ արժանի աղջիկներ շատ կային: Մրցումներից հետո թե՛ մարզիչները և թե՛ մրցավարներն ասացին, որ ես լավագույնն էին ինչպես մարզավիճակի, այնպես էլ` ներկայանալու առումով: Գոհ եմ իմ ելույթներից, բայց ավելին կարող եմ»,- ասել է Միլինա Մինասյանը:

Այս տարվա ապրիլին Մինասյանը դարձել է նաև Օռլովի շրջանի հաղթող: ՄիլինաՄինասյանը մի շարք մրցանակների դափնեկիր է ինչպես Ռուսաստանում անցկացված բոդիբիլդինգի մրցումներում, այնպես էլ` արտասահմանում:

Ավելի վաղ հայկական արմատներով մեկ այլ մարզուհի` Աննա Մարտիրոսյանը, ով դարձյալ ներկայացնում է Ռուսաստանը, դարձել է Սև ծովի բոդիբիլդինգի և ֆիթնես-բիկինիի Գավաթի դափնեկիր:

Աղբյուր՝ armsport.am

Մեկնաբանել
Loading...