«Հայկ Մարությանը ֆեյք ա․ լուրջ դեմքով ասում ա դե ես ԱԱԾ հատուկ զորքերում եմ ծառայել․ մի ամիս ա ծառայել»․ Վազգեն Սաղաթելյան

Ֆեյսբուքյան օգտատեր Վազգեն Սաղաթելյանն իր էջում գրել է.

«Հայկ Մարությանը ֆեյք ա։ Ինքը, իրա գաղափարները, իրա կինոները՝ սաղ ֆեյք ա։ Տեսեք.

Քարոզչական տեսահոլովակում Հայկոն լուրջ դեմքով պատմում ա թե ոնց էր ուղղաթիռից պառաշուտով թռնում Երևանյան լիճ, դե ինքը ԱԱԾ հատուկ նշանակության զորքերում ա ծառայել։ Գիտե՞ք դրա վրա ինչքան են խնդում էս հարցից տեղյակ մարդիկ, խնդրում եմ գտեք տենց մեկին ու պատմեք, կտեսնեք։ Իրականությունը էն ա, որ էդ տարիներին նշված զորամասը կես դրույք Երգի պետական թատրոնի մասնաճյուղ էր։

Հայկո, Մկո, Արսեն Սաֆարյան, Արսեն Գրիգորյան, սաղ ընդեղ են ծառայել, քանի որ հրամանատարը Գրիգորիչի մոտիկ ընկերն էր։ Մի ամիս ա ծառայել Հայկոն, մինչև կառանտին։ Հետո ուվոլնիծելնի լիստով տուն՝ Մեր բակում խաղալու։ Ու հիմա լուրջ դեմքով ասում ա դե ես ԱԱԾ հատուկ զորքերում եմ ծառայել )))) Պառաշուտով թռնում էին Երևանյան լիճ ասում ա )))) Էդ ժամանակ էդ զորքերը նույնիսկ դոպուսկ չեն ունեցել պառաշուտին։

Իրա հետ ծառայած տղերքը ասում են պառաշուտ մոտիկից չի տեսել դաժե։ Պառապլանից չի տարբերի։ Մեծ հարց ա նույնիսկ կյանքում կրակած կա թե չէ։ Հրամանատարին բերել են, ասում ա լավագույն զինվորներից էր ))))) Արա էդքան մարդ կա, որ գիտի էս սաղ, փոքր երկիր ա, ո՞նց չեք ամաչում դուք արա։

Էն սաղ տղերքը, որ ապրիլյանի ժամանակ ամենամեծ նագռուզկայի տակ էին մի տեղ չեն նշում թե ինչ են արել, էս մեր ախպերը ամեն հարմար առիթով թե բա կորդինացնում էր ապրիլյանի օգնությունը ))) Խնդալու ա սա ուղղակի։ Էն մնացած իրա կյանքը չպատմեմ, որ լիքը ֆեյք բաներ կան սկսած բուքմեյքերական ընկերության դեմք լինելու հետ մեկտեղ ժողովրդի դարդով ապրելուց, վերջացրած թալանչի վարկային ընկերության դեմք լինելով։ Էդ ա էս տղեն։ Ու ամենախնդալուն ու անկեղծ միաժամանակ տխուրն ինձ համար էն ա, որ էդ իրա հերոսությունների մասին ինքը պատմում ա՝ մրցելով մի մարդու հետ, ով պատերազմում կորցրել ա իր ոտքը։

ԱԱԾ հատուկ զորքերի Հայկո։ Ուժեղ տղա

Հ.Գ. Ի դեպ նույն զորքերում է ծառայել նաև Միհրան Պողոսյանը։ Պետք է ճանաչել մեր հորեսներին»։
Loading...