Հայկ Մարությանը նոր հայտնություն է լինելու հասարակության համար. Տիգրան Ավինյան - Bavnews.am

Հայկ Մարությանը նոր հայտնություն է լինելու հասարակության համար. Տիգրան Ավինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը նոր հայտնություն է լինելու հասարակության համար։ Այս մասին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսին հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Ինքս անձամբ զարմացած եմ եղել՝ Հայկ Մարության դերասանից տեսնելով Հայկ Մարության քաղաքական գործչին, կազմակերպչական ունակություններով մի մարդու, որն ունակ է Երեւան քաղաքում իրական փոփոխություն բերել»,– նշեց նա։

Նա տեղեկացրեց, որ քվեարկել է Հայկ Մարությանի օգտին, չնայած առաջարկել էր նաեւ Արայիկ Հարությունյանի թեկնածությունը, որը, սակայն, գտել է, որ Կրթության եւ գիտության նախարարությունում շատ անելիքներ ունի։

Ավինյանը համոզմունք հայտնեց, որ Հայկ Մարությանը ուժեղ թեկնածու է։