Հայերի համար դոնոր է եղել անգամ Ֆիդել Կաստրոն․ բացառիկ փաստեր Սպիտակի երկրաշարժի մասին

Սպիտակի երկրաշարժը իր հզորությամբ սովորական երկրաշարժ էր, եթե ի նկատի ունենանք պատմության ընթացքում աշխարհում տեղի ունեցող բազմաթիվ երկրաշարժեր:

Սակայն, եթե հաշվի առնենք  25000 մարդկային զոհերը, որ եղան  երկրաշարժի հետևանքով և մյուսը, հսկայական նյութական կորուստները, որոնք հասան մինչև 15-20 միլիարդ ԱՄՆ դոլարի, Հայաստանի նման փոքր պետության համար նախադեպային էր և կործանարար։

Իրադարձությունը նախադեպային էր նաև նրանով, որ մի քանի օրվա ընթացքում Հայաստան այնքան օգնություն եկավ արտերկրներից, որի համար սովորական պայմաններում տարիներ կպահանջվեին։

Bavnews.am-ը ներկայացնում է հետաքրքիր փաստեր այն մասին, թե ինչ է կատարել Հայաստանումայդ օրերին։

1. Քչերը գիտեն, որ ընկեր Մարգոյի և Վարդանիկի մասին հումորային պատմությունները եղել են իրական։ «Երեկոյան Երևան» թերթը դեկտեմբերի 14-ին լույս տեսած համարում պատմում է, որ տխուր իրադարձությունից հետո մարդիկ դադարեցին անել այդ կատակը․

«Քիմիայի դասաժամն էր։ Մեր դասարանի 29 աշակերտներ, ընկեր Մարգո Ավետիսյանի հետ, մնացին ծածկի տակ, չգիտեմ, նրանցից ինչ լուր կա»,- պատմում է լենինականցի մի դպրոցական։ Ընկեր Մարգոյի և դասարանում, ամենայն հավանականությամբ, եղած Վարդանիկ անունով տղայի փլատակների տակ զոհվելուց հետո ժողովրդի հավաքական բարեգթությունը փոխում է ներհայկական հումորի հերոսին՝ ընտրվում է «ապարանցին»։

2. Երկրների համերաշխության սկզբունքով Հայաստան են ժամանում լրագրողներ ԱՄՆ-ից։ Սպիտակի իրադարձությունները բեկումնային  են լինում «Նյու-Յորք Թայմս» թերթի լրագրողի համար։ Ի տարբերություն բոլոր լրատվամիջոցների, ովքեր այդ օրերին ներկայացնում էին թվեր և փաստեր, լրագրողը սկսում է ներկայացնել մարդկային անհատական պատմություններ, որոնք ցնցում են ողջ աշխարհը։

Դրանցից ամենաաղմկահարույցը մի տղամարդու մասին պատմությունն էր, որ, կորցնելով ամեն ինչ, բոլոր հարազատներին, ընտանիքը հիվանդանոցում ինքնասպան է լինում։

3. Անգամ նման աղետը չի թողնում, ի վերջո, լուսանցքից դուրս մնան քաղաքական իրաղությունները և աշխարհը կենտրոնա Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների վրա։ Աղետից անմիջապես հետո  «Պրավդա» թերթը գրում է, որ իրենք պետք է մոռանան երկպառակությունները անըմբռնողությունը և աջակցեն հայերին, սակայն, հակառակ իր կոչի, դեկտեմբերի 8-ի համարում ՈՉ ՄԻ ԲԱՌ ՉԻ ԳՐՈՒՄ Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասին։

Դա հավանաբար պայմանավորված էր նրանով, որ ՍՄԿԿ գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը ԱՄՆ-ում էր այդ օրերին և պատրաստվում էր ելույթ ունենալ ՄԱԿ-ում։ Եթե թերթը հայտներ դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած աղետի ծավալների մասին, ընթերցողը պետք է հարցներ, թե ինչու՞ նա իսկույն չի վերադառնում։

4. Ըստ երկրաշարժագետների, երկրակեղևի պատռվածքի հատվածում արտազատված էներգիան հավասար է եղել Հիրոսիմայի վրա գցված տասն ատոմային ռումբի։

Չնայած դրան, անբացատրելի էին այդքան շատ փլված շենքերը և ավերածությունները։ ԶԼՄ-ները դրա հիմնական մեղավոր էին համարում «մարդասպան շինարարներին» և տալիս էին քաղաքական ենթատեքստ։

«Տուրկմենսկայա իսկրա» թերթում գրող Սեյնտնիյազ Ատաևը դատապարտում է սովետական շինարարության սկզբունքը. «Կառուցելով «արագ ու էժան», մենք լուծում ենք այսրոպեական սոցիալական խնդիրներ», մինչդեռ անտեսվում է մարդկանց կյանքի անվտանգությունը։ Այս թեմային մամուլն անդրադարձել է, բայց ոչ արժանի չափով. մարդասպան-շինարարներին ի հայտ բերելու և գոնե բարոյական պատասխանատվության ենթարկելու գործընթացը կասեցվում է անհայտ պատճառներով։

5. Այդ օրերին Հայաստան է մտել աննախադեպ քանակությամբ արյուն։ Դեկտեմբերի 9-ի «Սելսկայա ժիզն» թերթն, օրինակ, հայտնում է, որ Հայաստան 1,65 տոննա արյուն է ուղարկվել։ Նույն օրվա  «Մահ և ծնունդ»(«Սովետական Հայաստան») հոդվածում Ռ. Շառոյանը մեջբերում է կլինիկաներից մեկի գլխավոր բժիշկ Գագիկ Ավագյանի խոսքերը. «…մարդիկ երեխաների փրկության համար առաջարկում էին սեփական արյունը։ Մենք վերստին հասկացանք, թե ինչ արյուն է հոսում մեր ժողովրդի երակներում»։

Տարբեր երկրների դոնորական կետերում հերթեր էին գոյանում։ Քչերը գիտեն, որ մեծ պատրաստակամությամբ արյուն էին հանձնում նաև սոցիալիստական ու կապիտալիստական երկրների տասնյակ հազարավոր բնակիչներ… Կուբայի առաջնորդ ՖիդելԿաստրոն, Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան։

Լիանա Մարտիրոսյան

Մեկնաբանել
Loading...