Հայաստանում չկա ինձ արժանի տղամարդ. հայերի մեջ անքաղաքավարություն կա. մոդել Անիտա Հարությունյան - Bavnews.am

Հայաստանում չկա ինձ արժանի տղամարդ. հայերի մեջ անքաղաքավարություն կա. մոդել Անիտա Հարությունյան

lurer.com-ը գրում է․ Մեր հյուրասրահում մոդել, դերասանուհի Անիտա Հարությունյանն է։ Նրա հետ զրուցեցինք Top model ԱՊՀ մրցույթից, այժմյան զբաղվածությունից, Ամանորի երազանքներից, մասնագիտական գործունեությունից և իհարկե՝ անձնական կյանքից։

-Բոլորովին վերջերս տեղի ունեցավ Top model ԱՊՀ մրցույթը, Ձեր կարծիքով ինչպիսի՞ն էր այն, ի՞նչ առավելություններ ու թերություններ ուներ։

-Նախ ասեմ, այն կազմակերպված էր բավականին լավ, ուզում եմ հատուկ շնորհավորել կազմակերպիչներին՝ նման գեղեցիկ արդյունք ստանալու համար։ Ես ևս աշխատում եմ նրանց հետ, դա բավականին  հաճելի և իհարկե մշտական  համագործակցություն է։ Կցանկանայի նաև, որ ներկայում Հայաստանում գործող այլ մոդելային կազմակերպությունները ևս կարողանային հասնել նմանատիպ արդյունքի՝ նաև միջազգային ասպարեզում։ Հաճախ հանդիպում են դեպքեր, երբ Հայաստանը ներկայացվում է ոչ պատշաճ կերպով։ Մեզ համար նաև մեծ պատիվ էր այն, որ Հայաստանը երկրորդ տեղում էր։

-Գրավու՞մ են Ձեզ օտարազգի տղամարդիկ։

-Այո՛, չեմ բարձրաձայնել երբևէ, բայց ունեմ նաև նախընտրած ազգություն։ Հայերի մեջ կան անքաղաքավարության դրսևորումներ, որոնք չեմ ընդունում։ Հաճախ խոսել եմ այն բանից, որ իմ կողքին մարդ կա, կամ իմ սիրտը զբաղված է, բայց նշեմ, որ շատ հաճախ դա ասել եմ միայն նրա համար, որ ինձանից հնարավորինս հեռու մնան նմանատիպ մարդիկ։ Կարող եմ ասել, որ Հայաստանում չկա ինձ արժանի տղամարդ։

-Ընտանի՞ք։

-Ընտանիք կազմելու մասին դեռևս չեմ մտածում, քանի որ դրան դեռևս պատրաստ չեմ։ Դա մեծ հասկացություն և պատասխանատվություն է, որից դեռևս խուսափում եմ։ Ես ինքս ռիսկային մարդ եմ, փոփոխություններ հաճախ եմ անում, բայց դա այդ հարցը չէ, դա շատ լուրջ և պատասխանատու որոշում է։

-Նախկինում նշել էիք, որ Ձեր կյանքում կա մեկը, ով լիովին լցնում է այն:

-Հիմա չկա․․․

-Ինչպիսին պետք է լինի տղամարդը, որպեսզի գրավի Ձեր սիրտը։

-Ազնիվ։ Ես ատում եմ այն տղամարդուն, ով կարող է օգտագործել կնոջ գեղեցկությունը։ Ես դա չեմ ընդունում։ Կնոջը պետք է սիրել իր էությամբ, այլ ոչ թե արտաքին տվյալներով։

 

Նյութի աղբյուրը՝ lurer.com