Կորած երեխայի մասին տեղեկատվությունը հակասական է, ու շատ կասկածելի է ընտանիքի վարքագիծը

Կորած երեխայի մասին տեղեկատվությունը հակասական ա ու շատ կասկածելի ա ընտանիքի վարքագիծը։ Իրենց խնդրում են չլվանալ հագուստը, որպեսզի շները հոտով գտնեն, գնում-տեսնում են լայնածավալ մաքրություն ա արվել։ Դժվար թե երեխա կորցրած ընտանիքը ժամանակ ու տրամադրություն ունենա դրանով զբաղվելու։

Եղբոր համարը տարածում են ինֆորմացիոն նպատակով, ինքը դժգոհում ա դրանից ու մի քանի օր հետո նոր դիմում ոստիկանություն հետախուզում հայտարարելու նպատակով։ Ոնց որ թե անհրաժեշտ գործողությունները արվում են՝ օդապարիկ, դրոններ, тепловизор-ներ, գրավող լուսային ու ձայնային էֆեկտներ, տարածքն էլ շատ մեծ չի, «տեսնելուց» կարճ ժամանակ անց որոնողները սանրում են էդ հատվածը, բայց երեխեն չկա։

Առկա փաստերին որ նայում ես, լրիվ այլ պատկեր ա ստացվում ու ոնց որ թե գտնելու բանալին իրենց տանն ա։ Հոգեբան Կարեն Հակոբյանը հենց առաջին օրն ա ասել դրա մասին, բայց էդ վարկածն ինչ-որ չի քննարկվում։ Իհարկե լավ կլինի, եթե գտնվի որոնումների արդյունքում, բայց 8 օր ա արդեն ու ոչ մի հավաստի, հստակ նորություն։

Loading...