Կյանքից հեռացել է մեր ժամանակի ամենապայծառ ուղեղներից մեկը՝ բրիտանացի ֆիզիկոս ու աստղագետ Սթիվեն Հոքինգը - Bavnews.am

Կյանքից հեռացել է մեր ժամանակի ամենապայծառ ուղեղներից մեկը՝ բրիտանացի ֆիզիկոս ու աստղագետ Սթիվեն Հոքինգը

Սթիվեն Հոքինգը ծնվել է 1942 թ. հունվարի 8-ին Օքսֆորդում, ուր Լոնդոնից տեղափոխվել էին նրա ծնողները՝ գերմանական ավիացիայի ռմբակոծություններից փախչելու նպատակով:

Հոքինգը տառապում է հազվագյուտ հիվանդությամբ ALS (մկանների ապաճման երկրորդային կարծրախտ), որը նաև հայտնի է որպես Լու Գեհրիգի հիվանդություն։ Այս հիվանդությունը տասնամյակներ շարունակ նրան աստիճանաբար անդամալույծ է դարձրել։

Հոքինգը մի շարք դժվարությունների միջով է անցել Օքսֆորդում սովորելու իր վերջին տարվա ընթացքում։ Խնդիրներն առավել վատթարանում են, և նա սկսում է խոսելիս հաճախ հնչյունները կուլ տալ։ Շուտով բժշկական հետազոտություններ են սկսում:  Շարժողական նեյրոնների հիվանդության ախտորոշումը տալիս են այն ժամանակ, երբ Հոքինգը դեռ ընդամենը 21 տարեկան էր (1963 թվական)։ Այդ ժամանակ բժիշկները հաղորդում են, որ նրան ապրելու համար մնացել է 2 տարի։

2006 թվականին Հոքինգը համացանցում բաց հարց է ուղղում ժողովրդին․ «Այս աշխարհում, որը թե՛ քաղաքական, թե՛ հասարակական, թե՛ էկոլոգիապես առումներով գտնվում է քաոսի մեջ, ինչպե՞ս կարող է մարդկությունը գոյատևել հաջորդ 100 տարիների ընթացքում։» Ավելի ուշ նա պարզաբանում է․ «Ես չգիտեմ պատասխանը։ Այդ պատճառով էլ հարցնում եմ, որպեսզի մարդկանց դրդեմ մտածել այդ մասին և տեղյակ լինել այն վտանգների մասին, որոնց դեմ մենք շուտով կանգնելու ենք։»

Հոքինգն ասում էր՝ կանայք իր համար «կատարյալ հանելուկ են»: Ըստ նրա, օրվա մեծ մասը ծախսում է այդ խնդրին լուծում տալու վրա: Գիտնականը երկու անգամ է ամուսնացել և ամուսնալուծվել:  Ի վերջո նա Քեմբրիջում նոր բնակարան տեղափոխվեց, 1995-ին էլ ամուսնացավ իրեն խնամող Էլեյն Մեյսոնի հետ: 2006-ի հոկտեմբերին, 11 տարի համատեղ կյանքից հետո նրանք բաժանվեցին: Հոքինգն ունի 3 երեխա և 3 թոռ ունի:

Ինչպես նշում է The Independent-ը, գիտնականը կոչ է արել մարդկային ցեղին հանուն սեփական տեսակի պահպանության հարստությունը հնարավորինս հավասար բաշխել բնակչության միջև:   «Մարդկային  ցեղը կվերանա, եթե չփոխի վերաբերմունքը փողի նկատմամբ: Մի կողմ թողեք իմն ու քոնը:  Նմանվեք երեխաների ո սովորենք նրանց պես կիսել ամեն բան: Եթե դա մեզ հաջողվի, ապա մեր տեսակը դեռ երկար կգոյատևի այս աշխարհում»,-գրել էր Հոքինգը:

 

«Երբեք մի կորցրեք հույսը…որքան էլ ծանր լինի մեր կյանքը, քանի դեռ այն կա, կա նաև հույս»,- Սթիվեն Հոքինգ

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Վ. Պետրոսյանը