Կինը լուսանկարեց երջանիկ ընտանիքին․ Մի քանի օր անց նրան եկավ տարօրինակ հաղորդագրություն․ ահա, թե ինչ էր այնտեղ գրված

Այս պատմության հերոսուհու անունը Ջոյս Ռեյնհարտ է։ Կինը զբոսնում էր իր թոռնիկի հետ, երբ որոշեց մտնել մոտակա սրճարանը, որպեսզի պաղպաղակ գնի թոռնիկի համար։ Երբ երեխան ավարտեց ուտելը և նրանք պատրաստվում էին դուրս գալ, հանկարծ կինը նկատեց մի երջանիկ ընտանիքի։ Նրանք այնքան ուրախ էին, որ թվում էր որ երջանիկ են։ Ջոյսի մոտ մեծ ցանկություն առաջացավ նրանց լուսանկարելու։ Այդ առաջարկով նա մոտեցավ այդ ընտանիքին և նրանք միանգամից համաձայնվեցին։

«Ես արեցի մի քանի լուսանկար և տվեցի հեռախոսը աղջկան, որպեսզի նա այդ լուսանկարները ուղարկր իր հեռախոսին», գրել է իր Ֆեյսբուքյան էջում Ջոյնսը։

Մի քանի օր անց կնոջը եկավ անծանոթ համարից մի հաղորդագրություն։ Երբ նա բացեց այն, քիչ էր մնում կորցներ գիտակցությունը։ Ահա, թե ինչ կարդաց նա՝ «Հունիսի 8-ին սրճարանում դուք մոտեցաք մեզ, որպեսի լուսանկարեք։ Երեկ իմ կինը մահացել է և ձեր արած լուսանկարը իմ կյանքի վերջին լուսանկարն էր նրա հետ։ Ես ձեզ շատ շնորհակալ եմ, ձեր բարության համար։ Դուք նույնիսկ չեք պատկերացնում, ինչքան կարևոր արարք դուք կատարեցինք։ Շնորհակալ եմ ձեզանից ամբողջ հոգով»։

Երբ Ջոյսը զանգեց տղամարդուն, ով ուղարկել էր նրան այդ հաղորդագրությունը, պարզվեց, որ նրա կինը դեռ վաղուց էր հիվանդ։ Այդ ժամանակ կինը հրապարակեց մի գրառում Ֆեյսբուքում հետևյալ խոսքերով՝ « Պետք չէ թերագնահատել բարեսրտության անգամ չնչին դրսևորումը։ Իմ սիրտը պարզապես ցավ է զգում այդ հրաշալի ընտանիքի համար, որի հետ ես անգամ ծանոթ չէի։  Անգամ այդ ամենը չկասկածելով, ես արեցի մի կարևոր քայլ, ուղղակի լսելով իմ սրտին»։

Եվ իրոք, ցանկացած արարք, որը թվում է ձեզ համար ոչ կարևոր, կարող է դառնալ ինչ-որ մեկի համար շատ կարևոր։ Պարզապես պետք է լինել ավելի ազնիվ։

Նյութի աղբյուր՝ Հայ Ինֆո