«Կեղծ օրենքներով չի կարելի հեղափոխություն անել, այն ուղղակի կվիժեցվի»․ Վարուժան Ավետիսյան

«Շանթ Հարությունյանը օգտվեց իր տեսակետները հայտնելու իրավունքից և դրանք հնչեցրեց ՔԿՀ-ում հրավիրված ասուլիսի ժամանակ»,-ասաց “Սասնա ծռեր” կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը:

Վարուժան Ավետիսյանի խոսոքվ՝ բռնապետության , կեղծ Սահմանադրության միջոցով դատապարտված քաղբանտարկյալները պետք է հեղափոխությունից անմիջապես հետո ազատ արձակվեին: «Կեղծ օրենքներով չի կարելի հեղափոխություն անել, այն ուղղակի կվիժեցվի, եթե մենք շարունակենք այդ ճանապարհով ընթանալ»,-ընդգծեց Վարուժան Ավետիսյանը:

Նա փաստեց, որ Շանթ Հարությունյանը և “Սասնա ծռերի” երեք անդամները անպայման ազատ են արձակվելու, սակայն ձգձգումները վիրավորում են քաղբանտարկյալներին:

Աղբյուր՝ primenews.am

Loading...