Կարգին Հայկոյին հաջողվեց հետ պահել տղամարդուն՝ ինքնասպանության անդառնալի քայլից

Կարգին Հայկոյին հաջողվեց հետ պահել տղամարդուն՝ ինքնասպանության անդառնալի քայլից

Երեկ մի տղամարդ անցել էր Հաղթանակ կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում էր ինքնասպան լինել:

Ինչպես տեղից հայտնում է Shamshyan.com-ի թղթակիցը, այդ քաղաքացու հետ բանակցություններ էր վարեց սիրված ու ճանաչված դերասան Հայկ Մարությանը՝ «Կարգին Հայկոն»:

Հայկ Մարությանին հաջողվեց տևական ժամանակ քաղաքացու հետ բանակցությունների արդյունքում հասնել հաջողության և այդ քաղաքացին կամրջի վտանգավոր եզրագծից անցավ անվտանգ վայր ու սիրված դերասանի հետ միասին ճանապարհվեցին: