Կաշառք ստանալու նոր դեպք. պաշտոնյան փորձել է թմրանյութ փոխանցել կալանավորին - Bavnews.am

Կաշառք ստանալու նոր դեպք. պաշտոնյան փորձել է թմրանյութ փոխանցել կալանավորին

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի մասնագետն ակնհայտ ապօրինի գործողություններ է կատարել իրեն կաշառք տված` նույն հիմնարկի կալանավորի օգտին, այն է` ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերով թմրամիջոց և առանձնապես խոշոր չափերով պրեկուրսոր, որոնք հիշյալ կալանավորին իրացնելու նպատակով փոխադրել է աշխատավայր: Այս մասին հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։