«Կանայք հանուն խաղաղության» արշավի մասնակիցներն Արցախում կստանան հալված փամփուշտներից զարդեր

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավին միացողները կստանան զարդեր` պատրաստված հալված փամփուշտից:

Աս մասին Արցախում, առաջնագիծ այցելության շրջանակում հայտարարեց Աննա Հակոբյանը, հավելելով, որ հալված փամփուշտներից պատրաստված զարդերը կդառնան «Կանայք հանուն խաղաղության» արշավի խորհրդանիշը:

Աննա Հակոբյանը «Կանայք հանուն խաղաղության » արշավ ձեռնարկելու մասին հայտարարել է հուլիսի 24-ին Մոսկվայում: Արշավի մասնակիցներին հոկտեմբերի 7-ին ընդունել է Արցախի Նախագահ Բակո Սահակյանը: