Խոր Վիրապում 33-ամյա երիտասարդը բռնաբարել է չինուհի զբոսաշրջիկին - Bavnews.am

Խոր Վիրապում 33-ամյա երիտասարդը բռնաբարել է չինուհի զբոսաշրջիկին

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Հարություն Պետրոսյանի նախագահությամբ ավարտվել է Խաչիկ Տ.-ի գործի դատական քննությունը:

33-ամյա Խաչիկ Տ.-ին մեղադրանք էր առաջադրվել չինուհի զբոսաշրջիկի կամքին հակառակ նրա նկատմամբ բռնի սեքսուալ գործողություններ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 16-ի սահմաններում Խաչիկ Տ.-ն իր վարած «ՎԱԶ- 2106» մեքենայով գտնվել է Խոր Վիրապ վանական համալիրի մոտ ու կենտրոնական ճանապարհին նկատել է մի չինուհու:

Մեքենան կանգնեցնելով նրա մոտ՝ Խաչիկը, ըստ մեղադրանքի, ձեռքերի շարժումներով ու ժեստերով հաղորդակցվել է չինուհու հետ, հասկացել է, որ նա ուզում է հասնել Երևան:

Խաչիկը չինուհուն առաջարկել է նստել իր մեքենան՝ խոստանալով հասցնել Երևան:

Չինուհին հավատացել է Խաչիկին, նստել է մեքենա:

Խաչիկը, ըստ մեղադրանքի, Երևան ուղևորվելու փոխարեն, շարժվել է Արարատ քաղաքի ուղղությամբ, որպես «հյուրասեր» մարդ՝ չինուհուն ցուցադրել է մի քանի տեսարժան վայրեր:

Ապա մեքենայով նրան հասցրել է Ուրցաձոր գյուղում գտնվող՝ «Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի» տարածք:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Խաչիկ Տ.-ն այնտեղ ցանկացել է սեռական հարաբերություն ունենալ չինուհու հետ: Գրկել է նրան, գցել է գետնին, փորձել է պառկել նրա վրա, բայց չինուհին դիմադրել է, կծել է Խաչիկի այտը ու կրծքավանդակի ձախ հատվածը:

Շարունակելով դիմադրել՝ չինուհին ձեռքերով ցույց է տվել սեռական օրգանը ու հասկացրել է, որ կույս է:
Խաչիկ Տ.-ն, ըստ մեղադրանքի, հրաժարվել է սեռական հարաբերություն ունենալու մտքից ու ցանկացել է սեքսուալ բնույթի գործողություններ կատարել:

Չինուհու նկատմամբ բռնություն գործադրելով՝ նա կծել է աղջկա զույգ այտերը, ձեռքերով հարվածներ է հասցրել նրա գլխին ու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով արյունազեղումներ, քերծվածքներ, կծած վերքեր, մասնավորապես՝ շրթունքների, այտերի, ծոծրակային շրջանի, ազդրերի, դաստակների, գոտկային շրջանի, սրունքների վնասվածքներ:

Ավելի մանրամասն կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում