Խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել

Հուլիսի 8-9-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Նորք Մարաշի գերեզմանատան տարածքում այրվել է 400 քմ խոտածածկ տարածք, Նորքի Այգիներ փողոցի թիվ 193 շենքի մոտակայքում՝ 4000 քմ, Մուշավան թաղամասի 2-րդ փողոցում՝ 2000 քմ, Նուբարաշենի 20-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում՝ 2000 քմ, Սպանդարյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 500 քմ, Դավիթ Բեկի փողոցի թիվ 99 շենքի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Դավիթ Բեկի փողոցից դեպի Սարի Թաղ տանող ճանապարհին՝ մատուռի մոտակայքում՝ 1500 քմ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի գերեզմանատանը՝ մոտ 5000 քմ, Նոր Արտամետ գյուղի օդանավակայանի մոտակայքում՝ 7000 քմ, Առինջ գյուղի մոտակայքում՝ մոտ 8000 քմ, Աբովյան քաղաքի Սևանի փողոցի թիվ 2/1 շենքի մոտակայքում՝ մոտ 200 քմ, 8-րդ միկրոշրջանի 1-ին թաղամասի տներից մեկին հարակից տարածքում՝ մոտ 5000 քմ, Վերին Պտղնիի 1-ին փողոցի տներից մեկին հարակից՝ 1300 քմ, Ակունք գյուղի գերեզմանատանը` մոտ 3000 քմ, Արամուս գյուղի նոր գերեզմանատանը՝ 1200 քմ, Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի գերեզմանատանը՝ 250 քմ, Մրգավետ գյուղում՝ 300 քմ, Մարմարաշեն գյուղի ֆերմաների մոտակայքում՝ 1 հա, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի մոտակայքում՝ 0.5 հա, Փամբակ և Ծափաթաղ գյուղերի միջև՝ 0.6 հա, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շինարարներ թաղամասին հարակից տարածքում՝ 2000 քմ, Սիսիան քաղաքի Տերյան փողոցի տներից մեկին հարակից տարածքում՝ մոտ 1000 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի «Սրբ. Հռիփսիմե» եկեղեցու մոտակայքում՝ 300 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Loading...