Խոստանում եմ` Հայաստանը կդարձնենք այնպիսին, ինչպիսին Ազնավուրն էր երազում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

 

«Այսօր հավաքվել ենք՝ մեր խոնարհումը բերելու և գնահատանքի մեր տուրքը մատուցելու ֆրանսիական շանսոնի մեծ վարպետին՝ Շառլ Ազնավուրին։ Ութ տասնամյակ այս անունը ժպիտ է պարգեւել միլիոնավոր դեմքերի վրա, արագացրել կամ դանդաղեցրել է տասնյակ հարյուրավոր մարդկանց շնչառությունը, փայլ է  ներարկել հարյուր միլիոնավոր աչքերի մեջ, եւ այս անունը 2018 թ. հոկտեմբերի 1–ին մի պահ կանգնեցրեց երկիր մոլորակի եւ միջազգային կյանքի ընթացքը՝ մի անամոքելի թախիծ բերելով հարյուր միլիոնավոր մարդկանց դեմքերին»,– այսօր Շառլ Ազնավուրի հոգեհանգստի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։