«Խնդրում եմ ինքնակամ դուրս գալ ընկերներիս ցանկից, ես ձեր նեռվերն ու հավեսը չունեմ ու չեմ ուզում օրս փչանա․․․»

Դերասանուհի Անի Խաչիկյանն ի պատասխան Ասյա Խաչատրյանի հասցեին հնչած քննադատություններին, ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Բանը․․․ մեկնաբանությունների հատվածը փակ էր, սենց գրեմ․․․ Եթե մարդ կա ընկերներումս, ով կարծումա, որ թուրքի կամ ադրբեջանցու կամ ասենք սևամորթի, կամ կապույտ մազերով ծխող աղջկա հետ շփվելը, սիրելը, ընկերություն անել և այլն անբարոյականությունա կամ ազգային դավաճանություն և այլ պաթոլոգիաների մեջ են ընկնում ուրիշների կյանքի մեջ քիթը խոթելով, խնդրում եմ ինքնակամ դուրս գալ ընկերներիս ցանկից, ես ձեր նեռվերն ու հավեսը չունեմ ու չեմ ուզում օրս փչանա․․․ Շնորհակալություն, հաջողություն»։

Loading...