Խանդոյանի առողջական վիճակը վատթարացավ, երբ անցած տարի մոտավորապես 15 «քաջարի» ոստիկաններ դաժան ծեծի ենթարկեցին նրան

«Սասնա Ծռեր» կուսակցության քարտուղարության անդամ Գարեգին Չուքասզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր ՝ ժամը 11։00-ին, ապրիլյան հեղափոխության սկզբից շուրջ վեց ամիս անց, Շենգավիթի դատարանում պիտի կայանար հայկական «Բաստիլի» կալանավոր հանդիսացող Սասնա Ծռերից Արայիկ Խանդոյանի և իր ընկերների գործով հերթական դատական «խեղկատակությունը»:

Հիշեցնեմ, որ 47-ամյա Խանդոյանն ուներ առողջական խնդիրներ, որոնք վատթարացան անցած տարի հունիսի 28-ին, երբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրի շենքի խցում մոտավորապես 15 «քաջարի» ոստիկաններ դաժան ծեծի ենթարկեցին հայրենասիրության խորհրդանիշ և վեհանձնության օրինակ «Միայնակ գայլին»…