Լավ լուր. հայաստանցիները մոտ օրերս կզգան գարնան շունչը

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 19-ի ցերեկը, դեկտեմբերի 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 20-ի օրվա երկրորդ կեսից, դեկտեմբերի 21-24-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 20-24-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 20-21-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 19-ի ցերեկը, դեկտեմբերի 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 20-ի օրվա երկրորդ կեսից, դեկտեմբերի 21-24-ը ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ: Դեկտեմբերի 20-24-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Երևան քաղաքի դեկտեմբերի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 9.00C (1981 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -15.60C (1971 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -1.50C

Նյութի աղբյուր՝ Blognews.am