Իսկ դուք գիտեի՞ք, որ հայազգի գիտնականի ջանքերով է հիմնվել Սթիվեն Հոքինգի անվան մեդալը

Հայազգի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի նախաձեռնությամբ է հիմնադրվել լեգենդար պրոֆեսոր Սթիվեն Հոքինգի անվան մեդալը, որը շնորհվում նրանց, ովքեր ներդրում են ունեցել երաժշտության, արվեստի, կինոյի և այլ ոլորտներում՝ գիտությունը և գիտական բացահայտումները ներկայացնելու և տարածելու գործում:

Մեդալի շնորհման արարողությունը տեղի է ունեղել Տեներիֆեում անցկացվող ՛՛STARMUS՛ միջազգային փառատոնի ընթացքում՝ 2015թ.-ին, որը միավորում է լավագույն գիտնականներին և երաժիշտներին, ինչպես նաև «բացառիկ հարթակ է հանդիսանում մարդկության ապագայի հարցերը քննարկելու համար»:

՛՛STARMUS՛՛ փառատոնի հիմնադիրն ու տնօրենը՝ հայազգի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանն է:

«Ներգրավելով բոլորին՝ դպրոցականներին, քաղաքական գործիչներին և անգամ բանտարկյալներին՝ գիտությունը հանրայնացնողները գիտությունը բերում են ամենօրյա կյանքի կենտրոն:  Գիտությունը բերելով դեպի մարդը՝ մենք ավելի շատ մարդկանց ենք ներգրավվում գիտության մեջ: Սա կարևոր է ինձ համար, ձեզ համար և աշխարհի համար»,- ասել է Սթիվեն Հոքինգը:

Մեդալի վրա պատկերված է Սթիվեն Հոքինգի նկարը, որը նկարել է խորհրդային տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը:

Եվ ինչպես չնշել, որ աշխարհի կիզակետում ինչպես միշտ հայի աշխատանքն ու ներդրումն է:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Վ. Պետրոսյանը