Ինչպես ճիշտ պայքարել այս սեզոնին բնորոշ գրիպի, մրսածության դեմ, որպեսզի ավելի չբարդացնեք

Համաճարակաբանների համար դարձյալ թեժ ժամանակաշրջան է։ Կհաջողվի՞ արդյոք այս ձմռանը խուսափել գրիպի համաճարակից։ Փորձառու բժիշկները լավ գիտեն, որ գրիպի համաճարակի շրջանում շնչուղային վարակիչ ինֆեկցիաներին, բաժին է ընկնում հիվանդների առյուծի բաժինը։

Հայտնի է փռշտալ ու հազալ ստիպող վիրուսների ավելի քան 300 տեսակ։ Առաջին հայացքից դրանք իրարից առանձնակի չեն տարբերվում։ Եթե այնուամենայնիվ հիվանդացել եք վիրուսային ինֆեկցիաներից մեկնումեկով, ապա ստիպված եք որոշակի ջանքեր գործադրել։

1․ Ամենագլխավոր պայմաններից մեկը անկողնային ռեժիմն է։ Գոնե մեկ շաբաթ մնացեք տանը։ Ե՛վ հիվանդությունը ավելի արագ կանցնի, և՛ շրջապատին չեք վարակի։

2․ Օրական խմեք առնվազն երկու լիտր հեղուկ։ Հեղուկի հետ օրգանիզմից դուրս են գալիս ինտոքսիկացիայի արդյունքները։

3․ Հիվանդության ընթացքում պահպանեք բուսական-կաթնային սննդակարգ։ Այդպիսի դյուրամարս սնունդը էներգետիկ մեծ ծախսեր չի պահանջի ձեր օրգանիզմից և կխնայի ուժերը հիվանդության դեմ պայքարելու համար։

4․ Եթե ջերմություն ունեք՝ մի՛ շտապեք իջեցնել։ Բարձր ջերմությունն ինքնըստինքյան բնական եևույթ է, որը օտարածին վիրուսներին և մանրէներին օրգանիզմի պաշտպանական հակազդեցությունն է (ինչպիսիք են նար ցավը, սրտխառնոցը, լուծը), այնպես որ, եթե ջերմությունը չի անցնում 38 աստիճանից, և դուք նորմալ եք դա տանում, ապա չարժե իջեցնել։ Այդպիսով կնվազեցնեք օրգանիզմի պաշտպանական ուժերը։

5․ Չարժե մոռանալ նաև վիտամինների մասին։ Հատկապես C-ի։ Այն ավելացնում է ինտերֆերոնի արտադրությունը, խթանելով իմունային համակարգի գործունեությունը։ Ի դեպ, այդ վիտամինի ամենամեծ քանակություն պարունակում է գրեյփֆրութը։

6․ Մի՛ չարաշահեք կաթիլները։ Քթի մեջ կաթեցնելով այն ամենը, ինչը կարող է թեթևացնել տառապանքները, շատերը դառնում են իսկական դեղորայքային թմրամոլներ։ Հատկապես շատ խնդիրներ է առաջացնում այնպիսի անոթասեղմիչ դեղամիջոցների տևական գործածումը, ինչպիսիք են բոլորին հայտնի հալազոլինը, սանորինը, նավթիզինը, նազիվինը։ Անոթները շատ արագ վարժվում են դրանց ու գնալով պահանջում ավելի մեծ «դոզա»։ Ըստ որում, խաթարվում է քթի լորձաթաղանթի վերնահյուսվածքի թարթիչների աշխատանքը, որոնք հեռացնում են լորձը։

7․ Դեղորայք մի՛ ընդունեք առանց բժշկի հետ խորհրդակցելու։ Մանավանդ եթե խոսքը վերաբերում է անտիբիոտիկներին։ Վիրուսների վրա դրանք չեն ազդում, իսկ անկանոն օգտագործելու դեպքում ախտահարույց բակտերիաները մշակում են դեղորայքի նկատմամբ անընկալունակություն։

Աղբյուր

Մեկնաբանել
Loading...