Ինչպես են նկարահանվել հոլիվուդյան հայտնի ֆիլմերը․ բացառիկ կադրեր, որոնք մնացել են էկրանից այն կողմ

Վերջին տարիների ընթացքում հոլիվուդյան բլոկբաստեր և ֆանտաստ ֆիլմերը կատարելագործվում են շնորհիվ նորարարական տեխնոլոգիաների և մոնտաժային լայն հնարավորությունների։ Եթե նախկինում անհրաժեշտություն էր լինում ստեղծել հսկայական տաղավարներ, ծախսել մեծ գումարներ, ապա այսօր հնարավոր է նկարահանել ֆիլմը հայելու առաջ` փոքրիկ սենյակում, իսկ մնացածը կանեն տեխնոլոգիաները։

Bavnews.am-ը առանձնացրել է կադրեր ֆիլմերի նկարահանման տաղավարներից, որոնք ցույց են տալիս՝ ինչպես են իրականում նկարահանվում ֆիլմերը։

1. Պիի կյանքը

2012 թվականին նկարահանված ֆիլմը անմիջապես արժանացավ հեռուստադիտողների համակրանքին։ Կինոքննադատներին դուր եկավ դերասանական անկեղծ և հախուռն խաղը, ինչպես նաև  բնության գեղեցիկ տեսարանները։

Սակայն քչերը գիտեն, որ անգամ ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը՝ առյուծը, իրական չէ։

2․Մալիֆիսենտա

2014 թվականին հոլիվուդյան հայտնի ռեժիսոր Ռոբերտ Ստրոմբերգը հեռուստադիտողների դատին հանձնեց Մալիֆիսենտա ֆիլմը։ Անջելինա Ջոլիի դերասանական խաղը և ստեղծված հեքիաթային միջավայրը դարձան ֆիլմի հաջողության գրավականը։ Սակայն ֆիլմի կադրերը ոչ միշտ են իրական, ավելին՝ գրեթե բոլորը լավ արված մոնտաժի արդյունք են։

3. «Գահերի խաղը»  հեռուստասերիալը դարձել է համացանցի ամենից դիտվող ֆիլմերից մեկը։ Հետաքրքիր և վառվռուն տեսարաններ, կենդանական պատկերներ, դերասանական հետաքրքիր խաղ, այս ամենը կոլորիտային են դարձնում ֆիլմը։

Սակայն իրականում  ֆիլմի հաջողությունը լավ մոնտաժային ծրագրի մեջ է։

4․ «Լաբիրինթոսում վազողը» ֆիլմի գլխավոր հերոսները անվերջ փախչում են հրեշներից, հայտնվում են տարբեր ծանր իրավիճակներում, ելքեր են որոնում։ Սակայն քչերը գիտեն, որ այդ «վազքուղին» մի փոքրիկ սենյակ  հիշեցնող տաղավար է  և ոչ թե անեզր անապատ։

5․«Գաղտնիքը նրա աչքերում» ֆիլմը

2009 թվականին նկարահանված ֆիլմի իրադարձությունները կատարվում են 1974 թվականին։ Ֆիլմում կա դրվագ, որտեղ երևում է, որ ֆուտբոլային խաղին հետևում են բազում մարդիկ, բայց իրականում նրանց թիվը չի գերազանցում անգամ 20-ը։

Լիանա Մարտիրոսյան

Մեկնաբանել
Loading...