Ինչպե՞ս էին արթնանում մարդիկ, երբ զարթուցիչներ չկային

Զարթուցիչներն անհրաժեշտ են նախանշված ժամին արթնանալու համար: Ու թեև դրանց ձայնը շատերին դուր չի գալիս, այդուհանդերձ զարթուցիչը շարունակում է մնալ մեր կենցաղի ամենակարևոր իրերից մեկը: Իսկ ինչպե՞ս էին արթնանում մարդիկ, երբ զարթուցիչներ դեռ չկային: Fresher.ru կայքը մատնանշել է այլընտրանքային տարբերակները, որոնք կիրառվել են նախկինում: Օրինակ՝

Քնելուց առաջ չափից շատ ջուր խմելը, որպեսզի միզապարկը լիքը լինի և ստիպի մարդուն արթնանալ:

Ջրային մեխանիկական ժամացույցների կիրառումը, որոնցում տեղադրված սարքերն ահազանգում էին ջրի պակասի դեպքում:

Եկեղեցական զանգերի ղողանջներն առավոտյան ժամերին:

Հատուկ մարդկանց ծառայությունը, ովքեր նախանշված ժամին թակում էին պատուհանները:

Գործարանային շչակների օգտոգործումը, որոնք նույնպես մարդկանց արթնացնում էին կոնկրետ ժամերին: