Ինչո՞ւ չի կարելի մեկ այլ մարդու վառվող մոմից մոմ վառել․ Դա շատ պարզ և հիմնավոր պատճառ ունի

Նախ եկեղեցի մտնելուց առաջ կարելիէ ողորմություն տալ մուրացկաններին՝ մտքում կրկնելով․ «Թող չցամաքի տվողի ձեռքը»։ Եկեղեցուց դուրս գալիս ողորոմություն պետք չէ տալ, քանի որ փողի հետ միասին տալիս եք այն, հանուն ինչի եկել էիք Աստծու և սրբերի դուռը։

Եթե մանուկների համար մոմը լույս ու ուրախություն է, ապա մեծահասակների համար ամեն ինչ մի փոքր բարդ է։ Շատերն ընդամենը մեկ մոմ վառելուց առաջ այնքան ավանդություն, առասպել ու սնահավատություն են հիշում, որ վերջում մոռանում են անգամ, թե ինչի համար էին վառում այդ մոմը։

Մինչև մոմավաճառի մոտ հասնելը անպայման գլխում թվեր են պտտվում՝ զո՞ւյգ մոմ վառել, թե՞ կենտ։ Մեծ դժվարությամբ հարցի պատասխանը գտնելուց հետո կանգնում են մեկ այլ խնդրի առաջ․ որտե՞ղ վառել իրենց մոմը, քանի որ, ասում են, թե ոչ մի դեպքում չի կարելի մոմը վառել ուրիշի մոմի կողքին, այլապես օտար խնդիրները ձեզ վրա կվերցնեք։

Երկար մտորումներից հետո, երբ որոշվում է, թե որտեղ պետք է դրվի մոմը, առաջ է գալիս հաջորդ խնդիրը․ ինչպե՞ս վառել այն։ Այն մասին, թե ինչպես պետք է վառել մոմը, ևս որոշ առասպելներ են հյուսվել։

Եկեղեցում չի կարելի լուցկիով կամ կրակվառիչով մոմ վառել։ Կարելի է վառել միայն կենտրոնում վառվող կանթեղից։ Եվ սրանից բացի, կարևոր պայման է նաև թույլ չտալ, որ ուրիշներն իրենց մոմը ձեր մոմից վառեն, որպեսզի ձեր երջանկությունը չխլեն։

Եթե ավանդական այս հարցերի պատասխանները ևս գտանք, ուրեմն վառենք մոմը և անցնենք առաջ։ Սրանով ամեն ինչ չի սահմանափակվում, հարկավոր է մինչև վերջ կանգնել մոմի մոտ, որպեսզի ոչ ոք չհանգցնի ձեր մոմը, իսկ եթե հանկարծ հանգցնի՝ ևս մեկ մոմ գնեք և ամեն ինչ սկսեք նորից, քանի որ, ասում են, թե դա վատ նշան է։

Եվ սա դեռ մոմի շուրջ սին առասպելների մի մասն է։ Ասում են, թե չի կարելի մոմ վառել կենդանի մարդու համար, ասում են, թե մոմը հարկավոր է գնել միայն եկեղեցուց ու այսպես շարունակ։

«Մոմը որպես լույսի խորհուրդ եկեղեցական արարողություններում օգտագործվել է շատ վաղուց։ Հոգևոր իմաստով բացարձակ կարևոր չէ, թե քանի հատ մոմ կվառես, ինչով այն կվառես և այլն։ Այստեղ կարևորը հավատն է», – մեկնաբանում է քահանան։

Ինչ-որ մեկի համար մոմը ծնունդ է, մյուսի համար՝ աղոթք, մեկ ուրիշի համար՝ Աստծուն աղոթելու միջոց, իսկ որոշներին էլ մոմի լույսը հիշեցնում է ցուրտ ու մութ տարիները։ Սակայն, ինչ էլ ասեն, ինչ էլ պատմեն մոմի մասին, հարկավոր է հիշել, որ վառվող մոմն առաջին հերթին խորհրդանշում է Քրիստոսին, Նրա ծնունդն ու փրկության լույսը, որ բերեց Իր հետ։

Ուրեմն, մինչ մոմավաճառի մոտից հասնենք մոմավառության սրահ, մտածենք ոչ թե մոմ վառելու կանոնների ու ձևերի մասին, այլ խախտենք «ավանդույթներն» ու ստեղծենք սեփական կանոնները։ Իսկ եկեղեցում մոմ վառելու «կանոնները» պարզ են. մոմ վառելիս ունենալ ազնիվ ու պարզ հավատք։

Աղբյուր՝ qahana.am

Loading...