Ինձ հետ մի բան լինելու դեպքում օլիգարխների ընտանիքներին ինքնադատաստան է սպասում. Փաշինյան (տեսանյութ) - Bavnews.am

Ինձ հետ մի բան լինելու դեպքում օլիգարխների ընտանիքներին ինքնադատաստան է սպասում. Փաշինյան (տեսանյութ)

Դավթաշենում իմ քայլը դաշինքի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իր անվտանգության խնդիրներին․

«Ժողովուրդ ջան, ձեր ասած պոտենցիալ մարդասպանները, գիտեք, իմ կարծիքով, լավ են հասկանում, որ ինչքան էլ ես, որպես վարչապետ, ըստ էության հակակոռուպցիոն քաղաքական պայքարը ղեկավարում եմ ձեր անունից և ձեր մանդատով, բայց պատկերացնում եք՝ ինչ տեղի կունենա նրանց հետ, եթե ինձ հետ ինչ-որ բան տեղի ունենա։ Ձեր նշած բազմաթիվ մարդկանց ուղղակի մարդիկ տնից կհանեն, փողոցներում սամասուդի կենթարկեն, և նրանք դա չեն կարող չհասկանալ, որ ճիշտ է՝ ես ապահովում եմ իրենց դեպի բանտ գնալու ճանապարհը, բայց մյուս կողմից էլ ես իրենց անվտանգության միակ երաշխավորն եմ, որովհետեւ եթե ինձ բան պատահի, իրենց հետ շատ ավելի վատ բաներ կպատահեն ժողովրդի կատարմամբ»