«Իմ հետույքն ավելի մեծ է». Ամենագեղեցիկ հետույքի մրցույթի մասնակիցները քաշքշել են իրար առաջին տեղի համար (Տեսանյութ)

Բրազիլիայում գեղեցիկ հետույքի հայտնի Miss BumBum մրցույթն ավարտվել է մասնակիցների միջև քաշքշուքով։

Հայտարարելուց հետո բեմ է դուրս եկել մերսող Ալինի Ուվան, ով չի ընգրկվել «լավագույն» եռյակում։ Աղջիկը պոկել է հաղթողի ժապավենն Էլեն Սանտանայի վրայից, հայտարարելով, որ միայն ինքն էր արժանի հաղթանակի։ Ուվան միաժամանակ ավելացրել է, որ իր հետույքն ավելի մեծ և ավելի բնական է, քան հաղթողինը։

Բացի այդ, նա մեղադրել է երեք մասնակիցներին, որ նրանք իրենց հետույքը սիլիկոնի ներարկումներով են մեծացրել։ Աղջկա պահվածքը ֆիքսած տեսանյութը հայտնվել է ցանցում։

Loading...