Ի՞նչ արեց Փաշինյանը, երբ թալինցիները ցանկացան գառ մորթել նրա ոտքերի առաջ

Ի՞նչ արեց Փաշինյանը, երբ թալինցիները ցանկացան գառ մորթել նրա ոտքերի առաջ

Թալինում Փաշինյանին դիմավորեցին երեխաները՝ «Նիկոլ՝ վարչապետ» վանկարկումներով: Պատգամավորը գրկեց նրանց, ապա մոտեցավ բնակիչների բազմությունը:

Տեղացիները ցանկացան գառ մորթել Փաշինյանի ոտքերի առաջ, բայց վերջինս կռացավ եւ թույլ չտվեց: «Շնորհակալ եմ, ժողովուրդ ջան, բայց եկեք այս գառին «ներում» շնորհենք այսօր, թող գնա իր հոտին միանա՝ արածի: Անչափ  շնորհակալ եմ ընդունելության համար եւ հպարտ եմ ձեզանով»,-դիմելով բնակիչներին՝ ասաց Փաշինյանը: Թալինցիները լսեցին նրա կոչը եւ գառին չմորթեցին:

Ապա Նիկոլ Փաշինյանը կոչ արեց մայիսի մեկին գալ Երևան. «Հաղթել ենք, չկասկածեք, դուխո՜վ»:

Առաջիկա կանգառը ևս հեռու չէր: Համայնքների բնակիչներն ավտոճանապարհին արդեն որերորդ անգամ կանգնեցրին ավտոշարասյունը, ողջագուրվեցին Փաշինյանի հետ:

Մի տատիկ էլ նրա ուսին լավաշ դրեց ու համբուրեց:

Նյութի աղբյուր՝ aravot.am