Ի՞նչն է մազերի աճը խոչընդոտում․ ինչո՞ւ են մազերը դանդաղ աճում

Ի՞նչն է մազերի աճը խոչընդոտում կամ ինչից են մազերը դանդաղ աճում: Այս հարցերն այսօր երկար մազերի մասին երազող շատ կանանց ու աղջիկների մտահոգության պատճառ են դարձել: Մազերի աճը կարող է դադարել կամ դանդաղել տարբեր պատճառներով: Մասնագետները նշում են երկու հիմնական պատճառ: Նրանք կարծում են, որ եթե մազերը միշտ վատ են աճել, բարակ են եղել, թույլ ու խնդրահարույց, ապա դա, ամենայն հավանականությամբ, ժառանգականության գործոնով կամ օրգանիզմի առանձնահատկություններով է պայմանավորված:

Այս դեպքում բուժման անհրաժեշտություն չկա, իսկ մազերի աճն արագացնել կարելի է գրագետ մոտեցման, հատուկ սննդի ու մազերի որակի բարելավման նպատակով գործադրվող տարբեր պրոցեդուրաների օգնությամբ: Իսկ եթե մազերը դադարել են աճել հանկարծակի, ասենք` սթրեսից, լուրջ հիվանդությունից կամ հակաբիոտիկներ ընդունելուց հետո, իսկ տնային պայմաններում ստանդարտ միջոցները չեն օգնում, ապա լավ կլինի դիմել մասնագետի օգնությանը: Նա կարող է պարզել աճի կանգի բնույթը: Լուրջ ու ցավալի խնդիր է, եթե մազերը ոչ միայն դադարել են աճել, այլև սկսել են առատորեն թափվել:

Օրական 80-120 մազը նորմալ է համարվում, բայց եթե դրանից ավելի շատ է թափվում, ապա դա մասնագետի հետ խորհրդակցելու ծանրակշիռ պատճառ է: Ճաղատանալու ռիսկը մեծանում է, եթե մազերը ոչ միայն դանդաղ են աճում, այլև բարակել են, թուլացել ու ավելի շատ բմբուլի են նմանվել: Մազերի աճի արագությունը Մազերի աճի միջին արագություն է համարվում ամսական 1-1,5 սմ-ը:

Որոշ մարդկանց մոտ այդ նիշը կարող է հասնել նույնիսկ 2 սմ-ի:

Ինչո՞ւ են մազերը վատ ու դանդաղ աճում. ամենատարածված պատճառները

1. Ժառանգական գործոններ Մազերի աճի տեմպը շատ ու շատ հատկությունների պես փոխանցվում է ժառանգաբար: Հիշեք, թե ինչ արագությամբ էին աճում մայրիկի, տատիկի մազերը: Ի դեպ, մազերի երկարությունը, ինչպես նաև աճի արագությունն անմիջական կապ ունեն ռասայական պատկանելության հետ: Մասնագետները պարզել են, որ շատ երկար մազեր ունենում են մոնղոլոիդ ռասայի ներկայացուցիչները, ամենակարճ մազեր` նեգրոիդները, իսկ Եվրասիայի բնակիչների մազերը միջին երկարության են լինում:

2. Ոչ լիարժեք սնունդ Խոսքն այն սննդի մասին է, որում մազերի աճը խթանող մթերքներն անբավարար քանակությամբ են: Ի՞նչ պետք է ուտել, որ մազերն արագ աճեն ու կանխվի մազաթափությունը. յուղոտ ձկնատեսակ, կանաչ բանջարեղեն, հատիկավորներ, ընդեղեն, թռչնամիս, կաթնամթերք, գազար, ձու ևն:

3. Տրիխոլոգիական խնդիրներ Մազերի աճի դանդաղելու պատճառ կարող են լինեն տրիխոլոգիական ու մաշկաբանական խնդիրները, օրինակ` սեբորեան, նոր սկսվող ալոպեցիան (ախտաբանական մազաթափություն) կամ էլ այլ հիվանդություններ, որոնցից տուժում է գլխամաշկն ու մազածածկույթը: Դրանց մեծ մասը միայն մասնագիտական զննմամբ ու հետազոտությամբ կարելի է հայտնաբերել:

4. Արյան վատ շրջանառություն Մազարմատներում արյան վատ շրջանառությունը կարող է վատ հետևանք ունենալ մազերի աճի վրա. դրանից մազերն էլ են թուլանում ու բարակում: Այս դեպքում բարերար է ազդում գլխամաշկի կանոնավոր ու հաճախակի մերսումը (հատկապես պարանոցա-օձիքային հատվածում): Լավ արդյունք են տալիս հատուկ միջոցները` դարսոնվալն ու լազերային սանրը: Դրանք արագ ու տևական արդյունք են ապահովում ու շատ հարմար են տանը բուժվելու համար:

5. Գաստրոէնթերոլոգիական ու ներզատիչ հիվադություններ Ստամոքս-աղիքային տրակտի ու ներզատիչ գեղձերի հիվանդությունները մազերի վիճակի վրա բացասաբար են ազդում: Ու հասկանալի է, որ դրանից մազերը վատ են աճում, դառնում են փխրուն, անկենդան կամ հակառակը` յուղոտ, մազաթափությունն էլ ուժգնանում է:

6. Հիպովիտամիզ Վիտամինների կամ օգտակար նյութերի անբավարարությունն օրգանիզմում մազաթափության կամ աճի կանգի ամենահաճախ հանդիպող պատճառներից է: Որպես կանոն, վիտամինային անբավարարությունը սրվում է ձմռանն ու գարնան սկզբին: Առանց բավարար քանակության միկրոտարրերի` կալցիումի, կրեմնիումի, յոդի, մանգանաթթվի, քրոմի ու ցինկի, բետա կարոտինի մազերը նորմալ չեն կարող աճել: Իսկ թե կոնկրետ որ միկրոտարրի աբավարարությունն է առկա ձեր պարագայում, կարելի է պարզել մասնագիտական հետազոտությամբ: Բայց կարելի է կիրառել պոլիվիտամինային համալիր միջոցներ:

7. Ուժեղ սթրես կամ նյարդային ցնցում Հաճախ մազերի հետ կապված լուրջ խնդիրներն առաջանում են հոգեբանական գործոնների հետևանքով: Մազերը հատկապես «տանել չեն կարող» տևական և ուժեղ սթրեսը: Ուղիղ կամ անուղղակի դա կարող է հանգեցնել մազաթափության կամ սեբորեայի:

8. Եթե մազերը փշրվում են Երբեմն մազերն այնքան էլ դանդաղ չեն աճում, ինչպես կարող է թվալ, սակայն չեն էլ երկարում ինչպես պետք է, հնարավոր է, որ պատճառը մազերի փշրվելը լինի:

Աղբյուր՝ Ankakh.com

Loading...