«Ժառանգություն»-ից քաղաքապետի հնարավոր թեկնածուների մեջ կա նաև Րաֆֆի Հովհաննիսյանի անունը

««Ժառանգություն» կուսակցությունը մասնակցելու է Երևան քաղաքի ավագանու ընտրություններին: Մեր քաղաքացիները արմատական փոփոխությունների առաջարկի այլնտրանք ունեն»,- այս մասին հայտարարել է կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը։

Քաղաքապետի հնարավոր թեկնածուների ցուցակում կա նաև կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի անունը:

«Թեկնածուի անվան շուրջ դեռ քննարկումներ են ընթանում: Մյուս շաբաթ, կարծում եմ, կհայտարարվի թեկնածուի անունը»: