Թուրքիայում վթարի հետևանքով 24 մարդ է զոհվել, 338-ը վիրավոր է - Bavnews.am

Թուրքիայում վթարի հետևանքով 24 մարդ է զոհվել, 338-ը վիրավոր է

Թուրքիայում հուլիսի 8-ին հորդառատ անձրևների պատճառով Ստամբուլից Ուզունկյոպրյու ուղևորվող գնացքը դուրս է եկել ռելսերից և շրջվել:

CNNturk-ի հաղորդմամբ 24 մարդ է զոհվել, իսկ վիրավորների թիվը հասնում է մինչև 338-ի։ Ներկա պահին բոլոր տուժածներին հոսպիտալացրել են, նրանց անհրաժեշտ բուժում են ցուցաբերում: