«Թիկնապահներով եք էստեղ». Գլենդելում այս հարցից սփյուռքի նախարարը վիրավորվեց ու հեռացավ - Bavnews.am

«Թիկնապահներով եք էստեղ». Գլենդելում այս հարցից սփյուռքի նախարարը վիրավորվեց ու հեռացավ

Ամերիկաբնակ լրագրող Գոհար Վեզիրյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Գլենդելում Սփյուռքի նախարարի հետ հանդիպմանը.

«Քիչ առաջ Գլենդելում ավարտվեց Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի հանդիպումը ամերիկահայերի հետ: Նախ տպավորություններիս մասին՝ պատրաստված նախարար ունենք, խարիզմատիկ էներգետիկայով, ռացիոնալի ու իռացիոնալի շատ սիրուն համադրությամբ: Կուզենամ անկեղծ, որ հաջողի: Բաց ու անընդհատ կրթվող տեսակ է՝ երազանքների ու դրանց հասնելու ճանապարհային քարտեզի փնտրտուքով:

Ափսոս, որ հանդիպումը վատ էր կազմակերպված, այսինքն՝ կազմակերպված չէր: Ինչ-որ անհասկանալի երիտասարդ էր բեմին, որը տխմարագույն հարցերով զբաղեցրեց նախարարին ժամեր շարունակ, հետո հարցադրումների համար հերթագրվողներ եղան: Որպես կանոն նման դեպքերում ճարպկություն են ցուցաբերում զառանցանքի հակում ունեցողները (այս դեպքում մի քանի բացառություններով):

Ամենազզվելին Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի պահվածքն էր, որը սկզբում կոնկրետ իմ հարցին, թե ում պետք է դիմել հերթագորւմների համար, ասաց, թե տեղյակ չէ, հետո, հերթի մեջ սպասողների հարցերը կանխելու նպատակով հավաքել տվեց բարձրախոսները: Այնուհետև, երբ նախարարը որոշեց շփումը շարունակել բեմահարթակը գրավված ամերիկահայերի հետ, քաղաքապետը հրահանգեց սեքյուրիթի կանչել: Ես նրան հիշեցրի, որ ինքը նախարարի թիկանապհը չէ, և իզուր է կանգնում քաղաքացիների ու նախարարի արանքում:

Մինչ Զարեհն արագորեն քչքվեր նախարարին դիմեցի հետևյալ ձևակերպմամբ՝ թիկանապհներով եք էստեղ. իրականում Զարեհին կարգի հրավիրելու հույսով: Նախարարը վիրավորվեց ու հեռացավ: Ոչինչ կսովորի լրագրողների սադրիչ կատակներից չնեղանալ, իսկ Զարեհն անկապ ակտիվացել էր նրա համար միայն, որ հյուպատոսարանը այստեղ սատկած վիճակում է: Ու էս կառույցի վերակենդանացումը ահագին հարց կարա լուծի էս համայնքում: Մնացածը՝ հաջորդիվ»: