Թբիլիսիում 22-ամյա հայ երիտասարդ է սպանվել - Bavnews.am

Թբիլիսիում 22-ամյա հայ երիտասարդ է սպանվել

Թբիլիսում դաժանաբար սպանվել է ազգությամբ հայ, 22-ամյա Գևորգ Սարգսյանը։ Սպանությունը իրագործել է 15 հոգուց բաղկացած խումբը, որը 22 դանակի հարված է հասցրել երիտասարդին։

Դանակահարությունից հետո շտապօգնության բրիգադը Գևորգ Սարգսյանին տեղափոխել է հիվանդանոց, որտեղ Սարգսյանը մահացել է։

Կան տեսախցիկների արձանագրությունները, որտեղ երևում է, թե ինչպես մի խումբ մարդիկ գալիս են Գևորգ Սարգսյանի տան մոտ և սպասում նրան։ Ընտանիքի անդամները կասկածներ ունեն, որ նրանք վաղուց հետապնդել են իրենց որդուն։

Դեպքի առիթով դեռևս ձերբակալվածներ չկան։ Միայն հայտնի է, որ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։