Ըստ NASA-ի լուսանկարների՝ Մարսի վրա գանգ են հայտնաբերել. Տեսանյութ և լուսանկարեր

Հայտնի ուֆոլոգ Սքոթ Ուորինգը հայտարարել է, որ NASA-ի վերջին լուսանկարների մանրակրկիտ վերլուծությունից հետո նա նկատել է այլմոլորակայինի գլխի կմախք: Լուսանկարները Երկիր է փոխանցել Curiosity մարսագնացը:

Մասնագետը նշել է, որ ոչ երկրային մարդու դեմքին որոշակի էին կզակը, քիթը, բաց բերանը, աչքերը և նույնիսկ երկար ականջները: Ուֆոլոգը վստահ է, որ եկվորը դարձել է հնագույն ավերածության զոհ, ինչը 2 մլն տարի առաջ Մարսում հանգեցրել է ամեն կենդանի բանի ոչնչացման:

Այլմոլորակայինի մահը վրա է հասել սառելուց: Նրա մնացորդները քարացել են, երբ անհետացել է մթնոլորտը:

Թերահավատները, սակայն, նշում են, որ լուսանկարում սովորական ժայռ է օրիգինալ ձևով, որի վրա երևում են դիմագծեր պարեյդոլիայի հոգեբանական էֆեկտի պատճառով, երբ մարդը դիմագծեր է տեսնում անշունչ առարկաներում:

Աղբյուր՝ 1in.am

Մեկնաբանել
Loading...