Երևանում հրազենից սպանվել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ հրազենային վնասվածքներով, մահացած վիճակում «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մահացածը ԱԺ նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանն է։ Այս պահին հիվանդանոց է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ:

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Կ. Կարապետյանը հիվանդանոց է տեղափոխվել Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցում գտնվող «Այգի» հացատնից:

Եվս մեկ հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է Երևանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: