Երեխան վառարանը վառել է, որի պատճառով հրդեհ է բռնկվել՝ այրելով նոր ձեռք բերված վագոն-տնակը (Տեսանյութ)

Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղին կից անասնագոմում ապրող Մանվել Վարդանյանի ընտանիքը հայտնվել է աննկարագրելի ծանր վիճակում: Ամիսներ առաջ Մանվելն իր 3 երեխաների հետ դուրս էր եկել անասնագոմին կից խալխլված շինությունից և ապրում էր վագոն-տնակում, որը վերջերս էր ձեռք բերել։

Սակայն մի քանի օր առաջ, նրանց տնակում հրդեհ է բռնկվել և ամբողջությաբ մոխրի վերածել վագոնը։

«Տղես դասից եկել ա, վառարանը վառել ու գնացել ա տատիկի մոտ: Ես էլ աշխատում եմ անասում պահում, մեկ էլ զանգեցի ասացին, որ տնակը վառվում ա: Եկա, տեսնեմ ողջ տնակը այրվել է, տնակում ինչ կար չկար վառվել ա: Երեխեքի շորերը, փաստաթղթերը, գրքերը,անգամ մահճակալներն ա վառվել: Ոչինչ հնարավոր չէր փրկել, միանգամից հրդեհ ա բռնկվել, փայտից տնակ էր ամբողջությամբ այրվել ա:

Մի սենյակը ռեմոտն էի արել, ուզում էի տանիքն էլ փոխել, որ անձրևոտ օրերին անձրևաջուր չլսվեր տունը: Հիմա ոչ մի բան չունեմ, երեխեքս ոչ շոր, ոչ սնունդ, ոչինչ չունեն: Դեպքից հետո ծանոթներն են մի քանի հատ ծածկոց տվել, մի քանի կտոր երեխեքին շոր տվել, որ հանգնեն: Հիմա էլ անասնագոմի մի փոքր մասում ենք գիշերում։

Սաղ կյանքս բանվորություն եմ արել երեխեքիս պահել եմ, ոչ մեկի մի վատություն չեմ արել, ես մենակ լինեի մի կերպ յոլա կգնայի, բա երեխեքս, ոնց եմ անելու, ոնց եմ ապրելու․․․»։

Loading...