Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանտ Կարապետյանն իր մեդալը նվիրեց Նիկոլ Փաշինյանին

Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում օրերս ոսկե մեդալ նվաճած Ֆերդինանտ Կարապետյանն երեկ միացավ ցուցարարներին։ Նա հրապարակում ողջունեց ներկաներին և ի նշան հարգանքի իր չեմպիոնական մեդալը նվիրեց Նիկոլ Փաշինյանին։

«Բարի երեկո, երկիր։ Թել Ավիվում կայացած Եվրոպայի առաջնությունում ես ոսկե մեդալ նվաճեցի՝ եզրափակչում հաղթելով ադրբեջանցուն։ Եզրափակչից առաջ ես իմ առջև նպատակ էի դրել, որ ինչպես էլ լինի, ամեն կերպ պետք է հաղթեմ մրցակցիս։ Անգամ մահվան գնով պետք է հաղթեմ։ Եթե ես պարտվեի ադրբեջանցուն, կամաչեի նայել ժողովրդիս աչքերին։ Ես անմնացորդ նվիրվեցի և հաղթեցի նրան։ Շնորհակալ եմ ձեզ բոլորիդ՝ նման միասնականության համար։ Ցանկանում եմ Եվրոպայի առաջնությանը նվաճածս մեդալը նվիրել Նիկոլին»,- նշեց Կարապետյանը՝ մեդալը կախելով Փաշինյանի կրծքին։mamul.sm

Նյութի աղբյուր՝ mamul.am

Մեկնաբանել
Loading...