«Ես սկսում եմ նոր համաժողովրդական շարժում «Քայլ արա՝ մերժիր Նիկոլին, Թռիչք արա՝ միացիր Անիին առաջաբանով»»․ Անի Զախարյա

«Ես սկսում եմ նոր համաժողովրդական շարժում «Քայլ արա՝ մերժիր Նիկոլին, Թռիչք արա՝ միացիր Անիին առաջաբանով»»․ Անի Զախարյան

Անի Զախարյանն իր Ֆեյսբուքյան էջում հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ․

«ՄԵՐԺՈՒՄ ԵՄ ՆԻԿՈԼԻՆ․

Ի հեճուկս իմ նկատմամբ Նիկոլի կազմակերպած 10 օր շարունակվող անբարոյականության, գռեհկության, ատելության, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների, սպառնալիքների Անի Զախարյանը ամուր կանգնած է իր դիրքերում և սկսում է նոր համաժողովրդական շարժում քայլ արա՝ մերժիր Նիկոլին, Թռիչք արա՝ միացիր Անիին առաջաբանով

Եթե միջակություն Նիկոլը դեռ չի հասկացել, թե ինչ ճակատագրի են արժանանում նրանք, ովքեր սպառնում են Անի Զախարյանին, ուրեմն ժամանակն է դա նրան հասկացնել: Եթե անգամ վարչապետ էլ դառնա, միևնույն է, ես ուժեղ եմ լինելու իրենից և հաղթելու եմ»: