Մամուլ

«Ես հպարտ եմ, որ պատիվ ունեմ իմ հեծանիվը նվիրել Ձեզ»․ Նիկոլ Փաշինյանը պարզել է, ով է իրեն հեծանիվ նվիրողը (Video)

Երեկ Նիկոլ Փաշինյանը հեծանիվով գնաց աշխատանքի, որն էլ մի ամբողջ օր հայ ժողովրդի ուրախության ու դրական էմոցիաների պատճառ դարձավ։ Փաշինյանն այդ ամենը ցույց տվեց ֆեյսբուքյան ուղիղ եթերով և ասեց, որ հեծանիվն իրեն նվիրել են, սակայն չգիտի նվիրողի ինքնությունը։

Ավելի ուշ իր ֆեյսբուքյան էջում կատարեց հետևյալ գրառումը՝ հղում տալով օգտատեր Էմիլ Ասատրյանի ֆեյսբուքյան էջին․

«Էմիլ Ասատրյան ջան, ճի՞շտ է, որ հեծանիվը Դուք եք նվիրել: Շնորհակալ եմ եղբայր: Միայն, թե՝ դա չեմ համարում իմ անձնականը, այլ ՀՀ վարչապետի առաջին ծառայողական հեծանիվ: Հույս ունեմ՝ զրահապատ է»:

Րոպեներ անց գրառման մեկնաբանություններում Էմիլ Ասատրյանը պատասխանե՝ թողնելով հետևյալ մեկնաբանությունը․

«Այո, ճիշտ է պարոն Փաշինյան ջան։ Մենք բազում Վարչապետներ ենք ունեցել պարոն Փաշինյան, բայց այդ միտքը ձեր Վարչապետության ժամանակ է ինձ մոտ հղացել, առաջին հերթին գնահատելով ձեր Մարդկային բարձր արժեքները, մարդասիրությունը ու նվիրվածությունը ժողովրդին։ Դա ձերն է,ձեր անձնականը։

Ես միայն հպարտ եմ ինձ զգում, որ պատիվ ունեմ իմ ձեռքով հավաքված հեծանիվը նվիրել այն մարդուն, ով այս ողջ հայոց մարդկային ջերմությունը տարիներով կորցրած ժողովրդին հաշված օրերում կարողացավ ջերմացնել՝ պարգևելով ժպիտ ու սեր, իրար հանդեպ: Դրա համար ես ձեզանից շատ շնորհակալ եմ, ու իմ շնորհակալությունը նաև հայտնում եմ արձագանքի համար։

Հ.Գ. ճիշտն ասած միայն այդ հեծանիվի անվադողերն են զրահապատ։ Հատուկ պաշտպանիչ շերտ ունեն, որ փոքր փշերից չեն ծակվում (նախատեսված են երկար ճանապարհորդութնունների համար): Դուք այդ հեծանիվի վրա այնպես եք ժպտում ժողովրդին, որ ձեզ միայն օրհնելու ա ժողովուրդը, պարոն Փաշինյան ջան։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ ու ողջունում Արևմտյան Հայաստանից։

«Change Your Life With Bike» -սա էլ մեր ակումբի կարգախոսն է»։

Կիսվեք էջում