«Ես թույլ չեմ տա, որ ինչ-որ մեկն օգտագործի ինձ պարզապես իր հաճույքի համար». Իջին

Մոսկվայաբնակ հայ երգչուհի Իջինն այս օրերին Երևանում է. եկել է մի քանի կորպորատիվ միջոցառումների մասնակցելու: Մեր վերջին զրույցը երգչուհու հետ նորաձևության թեմայով էր, այս անգամ նա BlogNews.am-ին տրամադրել է իր նոր ֆոտոշարքը և զրուցել տղամարդկանց, սիրո և հարաբերությունների մասին:

Այնքան քիչ տղամարդիկ կան, որ ինձ դուր են գալիս: Կարող եմ ֆլիրտ անել միայն այն տղամարդու հետ, ով ինձ դուր է գալիս: Քիչ տղամարդիկ են, որ ինձ դուր են գալիս: Հարաբերությունները ինձ համար մեծ խնդիր է, քանի որ բոլոր տղամարդիկ, երբ նայում են իմ լուսանկարները իրենց համար ինչ որ կերպար են ստեղծում և կարծիք կազմում: Ես ամբողջ կյանքս այդ կերպարի հետ պայքարել եմ, բայց այն ինչ դուք տեսնում եք իմ ինստագրամում դա իմ աշխատանքն է, իմ բեմական կերպարն է և ես ինձ շատ լավ եմ զգում այդպես: Անձնական հարաբերությունների մեջ, ես ուրիշ եմ՝ զուսպ, բարոյական, հավասարակշռված, չնայած ինձանից սպասում են որ լինեմ սիրուն աղջիկ, ով պարզապես կճպճպացնի աչքերը, բայց ես այդ ամենի հակապատկերն եմ:

Շատ տղամարդիկ վախենում են խելացի և գեղեցիկ կանանցից:  Իմ մեջ կա հատուկ էներգետիկա, որ կարող է խեղդել շատ տղամարդկանց: Ես ինքնուրույն եմ և ինձ դժվար է կառավարել, ինչը իրոք տղամարդկանց համար վախենալու է: Շատ տղամարդիկ փորձում են գնել կնոջը,  կամ էլ փորձում այնպես անել, որ լիովին կախված լինի նրանից, այդպես իրենց տղամարդ են զգում: Իմ անձնական փորձը ցույց է տվել, որ ոչ ոքի վրա չի կարելի հույս դնել, մանավանդ մեր ժամանակներում, դու պետք է լինես ինքնուրույն: Ծնողներս ինձ հենց այդպես էլ դաստիարակել են, ինչի համար միայն ուրախ եմ:

Եթե իմ նախորդ հարաբերությունները լուրջ լինեին, ես արդեն ամուսնացած կլինեին:  Իմ կյանքում երեք տղամարդ է եղել, բոլորն էլ լուրջ: Հարաբերությունները ձգվել են երկուսից հինգ տարի, բայց նրանցից ոչ ոք հարուստ չի եղել: Ես շատ բարոյական մարդ եմ և չեմ թույլ տա, որպեսզի ինչ որ մեկը օգտագործի ինձ պարզապես իր հաճույքի համար, դա ինձ համար շատ վիրավորական է: Եթե ես թույլ եմ տալիս, որ տղամարդը ինձ մոտենա, ապա միայն լուրջ հարաբերություններ կառուցելու նպատակով: Իմ կյանքում եղած տղամարդիկ ոչ մի առանձնահատուկ բան չեն արել, նրանք պարզապես ինձ են դուր եկել: Այդ հարաբերությունները չեն ստացվել խանդի պատճառով, ոչ բոլոր են կարողանում երկար մնալ իմ կողքին, քանի որ երբ դու ընտրում ես ինձ, դու մեխանիկորեն ընտրում ես նաև իմ կարիերան:

Նյութի աղբյուրը՝ blognews.am