Եռաբլուր պանթեոնում հուղարկավորվեցին ավիավթարից զոհված օդաչուները

Եռաբլուր պանթեոնում զինվորական կարգով հուղարկավորվեցին ԶՈՒ ՍՈՒ 25 ինքնաթիռի վթարից զոհված 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը:

Հուղարկավորությանը ներկա էր ՀՀ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը,կառավարության անդամներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հիշատակի խոսք ասաց․ «Կորուստը, անկասկած, շատ մեծ է, սփոփանքի խոսքերը՝ ավելորդ։ Հայրենիքին  ծառայելու որոշումը յուրաքանչյուրս կայացնում ենք ինքնուրույն, մեզնից յուրաքանչյուրը կայացրել է այդ որոշումը, նրանք էլ կայացրել էին իրենց որոշումը։ Օդաչուի յուրաքանչյուր թռիչք հերոսություն է»։

Հիշեցնենք, որ  մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը վթարի է ենթարկվել դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10.20-ին, Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ։

Աղբյուր՝ news.am

Մեկնաբանել
Loading...