Եթե Փաշինյանը ցանկանում է շարունակել մնալ իր աթոռին, թող քիթը չմտցնի Ադրբեջանի ներքին գործերի մեջ. Ալիևի մամուլի քարտուղար

Ադրբեջանի իշխանությունները պատասխանել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին՝ կապված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որդու զորակոչման հետ.

«Արդեն առաջին անգամ չէ, որ Հայաստանի վարչապետը ոչ տեղին և անհեթեթ հայտարարություններ է անում՝ կապված Ադրբեջանի ներքին հարցերի հետ: Նախևառաջ դա վկայում է այն մասին, որ Փաշինյանը պատահական անձ է և միջազգային քաղաքականության մասին պատկերացում չունի: Փաշինյանը պարբերաբար քիթը մտցնում է Ադրբեջանի ներքին գործերի մեջ:

Ցանկանում ենք նշել, որ եթե Ադրբեջանը սկսի միջամտել Հայաստանի ներքին գործերին, ապա Փաշինյանի իշխանությունը երկար չի շարունակվի: Դրա ապացույցն է Սարգսյանի բռնապետության անկումը: Պարզապես ներկայիս պայմաններում Փաշինյանի վարչակազմի անկումն Ադրբեջանին ձեռնտու չէ:

Հայաստանում որքան ավելի երկար շարունակվի Փաշինյանի բռնապետությունը, այնքան ավելի շատ խնդիրներ կունենա այդ երկիրը»,– հայտարարել է Ադրբեջանի նախագահի մամուլի քարտուղար Ազեր Հասիմովը:

Աղբյուր՝ asekose.am

Loading...