Եթե դուք տխուր եք, վատ կամ միայնակ, կարդացեք այս գրվածքը, որը գրեթե 200 տարեկան է

Եթե դուք տխուր եք, վատ կամ միայնակ, կարդացեք այս տեքստը։ Այն գրել է բանաստեղծ Մաքս Էրմանը հեռավոր 19-րդ դարում։ Պոեմը կոչվում է Desiderata։ Այդ ստեղծագործությունն այնքան իմաստուն ու խորաթափանց է, որ պատմության մեջ է մտել։

Իր օրագրի մեջ Մաքս Էրմանը գրել է. «Ես կուզենայի, եթե դա ինձ մոտ ստացվի, ինձնից հետո նվեր թողնել, վեհանձնության շնչով լի մի փոքր էսսե»։

Մոտավորապես այդ ժամանակահատվածում նա ստեղծեց իր պոեմը։

Կարդացեք այս տողերը, նրանում մեծ իմաստ է թաքնված։

«Գնացեք ձեր ճանապարհով, հանգիստ, աղմուկի ու խառնաշփոթի միջով, ու հիշեք աշխարհի մասին, որը կարող է լինել լռության մեջ։ Առանց ինքներդ ձեզ դավաճանելու՝ ապրեք, հենց որ հնարավոր է, ցանկացած մարդու հետ, լավ հարաբերությունների մեջ։ Փափուկ խոսեք ու հստակ ձևակերպեք ձեր ճշմարտությունը ու լսեք ուրիշներին, նույնիսկ այն մարդկանց, ում բնությունը շռայլորեն խելք չի շնորհել, ու նաև անկիրթներին. նրանք նույնպես իրենց պատմությունն ունեն։

Խուսափեք աղմկոտ ու ագրեսիվ մարդկանցից, նրանք փչացնում են տրամադրությունը։ Ձեզ ոչ ոքի հետ մի համեմատեք։ Այդպես դուք ռիսկի եք դիմում ձեզ ոչնչություն զգալ կամ փառասեր դառնալ։ Միշտ էլ կա ձեզնից մեծագույնն ու ձեզնից նվաստը։

Ուրախացեք ձեր պլաններով այնպես, ինչպես ուրախանում եք, երբ ինչ-որ բան արդեն արած եք լինում։ Միշտ հետաքրքրվեք ձեր արհեստով։ Որքան էլ որ այն համեստ մի բան լինի, այն թանկ արժե բոլոր այն բաների համեմատությամբ, որոնց արդեն տիրապետում եք։ Շրջահայաց եղեք ձեր գործերի մեջ, աշխարհը լի է խաբեություններով։ Բայց կույր մի եղեք բարեգործի նկատմամբ. ուրիշ մարդիկ ձգտում են դեպի մեծ գաղափարները, և ամենուր կյանքը լի է հերոսականությամբ։

Եղեք ինքներդ ձեզ պես։ Ընկերություն մի խաղացեք։ Սիրո մեջ ցինիկ մի եղեք։ Դատարկության ու հուսահատության համեմատությամբ՝ այն նույնքան հավերժ է, որքան խոտը։

Բարի սրտով ընդունեք այն, ինչ ձեզ խորհուրդ են տալիս տարիները, և շնորհակալության զգացումով հրաժեշտ տվեք երիտասարդությանը։ Ամրացրեք ձեր ոգին հանկարծահաս, վերահաս դժբախտության դեպքում։ Ձեզ մի տանջեք վախերով։ Շատ վախեր ծնվում են հոգնածությունից ու միայնությունից։

Ենթարկվեք առողջ կարգապահությանը, բայց ինքներդ ձեզ հետ փափուկ եղեք։ Դուք աշխարհաստեղծման ծնունդ եք ոչ պակաս, քան ծառերն ու աստղերը։ Դուք իրավունք ունեք այստեղ լինել։ Եվ թող դա ձեզ համար ակնհայտ լինի կամ ոչ, բայց աշխարհն ընթանում է այնպես, ինչպես և պետք է ընթանա։ Աստծո հետ խաղաղության մեջ եղեք, ինչպես էլ որ նրան հասկանաք։

Ինչով էլ որ դուք զբաղվեք ու ինչի մասին էլ որ երազեք, կյանքի աղմկոտ խառնաշփոթության մեջ պահպանեք ձեր հոգու խաղաղությունը։ Իր բոլոր ստորություններով, միօրինակ աշխատություններով ու փշրված երազանքներով հանդերձ՝ աշխարհն այնուամենայնիվ հիասքանչ է։ Նրա հանդեպ ուշադիր եղեք»։

Մաքս Էրամնի եզրահանգումները՝

Աղմուկի ու խառնաշփոթի մեջ ապրիր խաղաղ քո կյանքով ու հիշիր այն մասին, որ լռության մեջ կարելի է խաղաղություն գտնել։

Հնարավորության դեպքում, առանց ավելորդ զիջումների, պահպանիր բոլորի հետ լավ հարաբերությունները։

. Ճշմարտությունն ասա հանգիստ ու հստակ և լսիր ուրիշներին, քանի որ անգամ հիմարներն ու անկիրթներն ասելու բան ունեն։

Խուսափիր ճղճղացողներից ու ագրեսիվ տրամադրված մարդկանցից։ Նրանք սոսկ գրգռում են քո ոգին։

Եթե սկսես քեզ ուրիշների հետ համեմատել, փառասիրությունն ու դառնությունը կարող են տիրել քեզ, քանի որ միշտ էլ կգտնվեն նրանք, ով քեզնից կամ լավը, կամ վատը կլինեն։

Ուրախացիր քո ձեռքբերումներով ու պլաններով։ Ձգտիր հասնել հաջողության, նույնիսկ ամենահամեստ հաջողության։ Միայն նա, ինքն է քո իրական վիճակն այս փոփոխական աշխարհում։

Զգույշ եղիր քո գործերում, քանի որ աշխարհը լի է խարդախներով։ Բայց թույլ մի տուր, որ խաբեությունը քեզնից թաքցնի բարերարներին։

Եղիր ինքդ քեզ պես, հատկապես ցույց մի տուր ձևական կապվածություն։ Մի եղիր նաև ցինիկ, երբ գործ ունես սիրո հետ, քանի որ ձանձրույթի ու հիասթափությունների մեջ միայն նա է վերստին հառնում։

Շնորհակալությամբ ընդունիր ժամանակի ընթացքն ու առանց ափսոսալու հեռացիր նրանից, ինչը քեզ ուրախացնում էր երիտասարդության տարիներին։

Զարգացրու ոգուդ ուժը, որ այն քեզ պաշտպանի ճակատագրի հարվածներից։ Հոգնածությունն ու միայնությունը շատ վախեր են ծնում։

Չմոռանալով կարգապահության մասին՝ եղիր բարի ինքդ քո հանդեպ։

Ծառերի ու աստղերի պես՝ դու ծնվել ես Տիեզերքից և իրավունք ունես այստեղ լինել։ Գիտակցում ես դու դա թե ոչ, բայց տիեզերքը զարգանում է այնպես, ինչպես պետք է։ Այդ պատճառով էլ Աստծո հետ ներդաշնակության մեջ եղիր, և ինչով էլ որ դու զբաղվես, ինչ ձգտումներ էլ որ ունենաս, աղմուկի ու խառնաշփոթության մեջ պահպանիր հոգուդ անդորրը։

. Չնայած կեղծիքին, ծանր աշխատանքին ու չիրականացած երազանքներին՝ մեր աշխարհն այնուամենայնիվ հիասքանչ է։ Մի հուսահատվիր։ Ու աշխատիր երջանիկ լինել։

Մաքս Էրման «Desiderata», 1827թ.

Աղբյուր՝ 168.am

Loading...